Առաջին ատյանի դատարանը նախագահությամբ դատավոր Հայարփի Զարգարյանի վճիռ է կայացրել՝ պարտավորեցնելով «Եվրամիություն-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի նախագահ Աշոտ Գրիգորյանին հրապարակայնորեն հերքել ՀՀ նախկին վարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի մասին զրպարտություն հարամվող տեղեկությունները։
«Հայկական Կարիտաս» բարեսիրական կազմակերպության «Ներառական և համապատասխան որակյալ կրթություն բոլորի համար» ծրագրի շրջանակներում իրականացվել է հետազոտություն ՀՀ Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում:
«Ավտոներկրողները դեռ հարցի լուծման ճանապարհներ են փնտրում: Ուզում ենք հասկանալ, թե ի՞նչ է լինելու 2020 թվականից սկսած: Գաղտնիք չէ, որ ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված՝ մեքենաների համար մաքսատուրքերի բարձրացում սահմանված է 2020 թվականից»,- ավելի վաղ 168.am-ի հետ զրույցում ասել էր «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:
Բնապահպանության նախարարությունը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հետ կազմակերպել էր «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրի շրջանակներում հանրային և քաղաքացիական ծառայողների բնապահպանական թեմաներով դասընթացների մեկնարկի միջոցառում։
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր Գարո Փայլանը պատրաստվում է թուրք հաղորդավար Նիհաթ Հաթիփօղլուի դեմ պաշտոնական բողոք ներկայացնել:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում Չինաստանում հանդիպում է ունեցել Չինաստանի երկաթուղային կազմակերպության («China Railway Group») փոխնախագահ Ռեն Հոնգհենգի հետ։
Ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի ակցիայի ժամանակ պարբերաբար հայտնվում էին նաև անչափահաս երեխաներ:
Արարատի ոստիկանները կարճ ժամանակում հայտնաբերեցին դանակահարություն կատարած անձին։
2019 թվականի մայիսի 14-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զորավարժության անցկացման շրջանում, ըստ նախնական տվյալների մարտական մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու ՝ «Ուռալ-4310» ավտոմեքենայի կողաշրջվելու հետևանքով, ավտոմեքենայի հաշվարկի հրամանատար, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արարատ Սիմոնի Խեչումյանը ստացած վնասվածքներից մահացել է:
Մայիսի 14-ին 2-րդ զորամիավորումում և ենթակա զորամասերում մեկնարկել է հրամանատարաշտաբային զորավարժություն:
Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղում, բարերարությամբ Գեղարքունիք գյուղի նախկին բնակիչ, Ռուսաստանի Դաշնությունում գործարարությամբ զբաղվող Էդիկ Առաքելյանի, քանդակագործությամբ Հակոբ Հակոբյանի ու վարպետությամբ Վանիկ Գրիգորյանի, հանդիսավորությամբ բացվեց Արցախյան ազատամարտի եւ Ապրիլյան հերոսամարտերի զոհերի հուշարձանը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը Դամասկոսի նախագահական ապարանքում հանդիպել է Սուրայի Հանրապետության նախագահ Բաշար ալ Ասասի հետ։ Հանդիպումը տևել է ավելի քան մեկ ժամ և նվիրվել Սիրիայի ներկայիս կացության և երկրի հայ համայնքին առնչվող հարցերի և ծրագրերի քննարկմանը։
ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Արա Նազարյանը մայիսի 14-ին ընդունել է ՌԴ Դաշնային խորհրդի (ԴԽ) պատվիրակությանը՝ ԴԽ պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահի տեղակալ Սերգեյ Արենինի գլխավորությամբ:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մայիսի 14-ին ընդունել է ճանաչողական այցով Հայաստանում գտնվող Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի պատվիրակությանը, որի կազմում են Շվեյցարիայի նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեյը, 1989-92 թթ. ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Թոմաս Փիքերինգը, 2011-17 թթ. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ խաղաղապահ առաքելությունների հարցով տեղակալ Հերվե Լադսուսը, ինչպես նաև հիմնադրամի նախագծերի տնօրեն Ամիթավ Բաներջին:
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները գողության դեպքեր են բացահայտել
Լոռու մարզի դատախազությունում երկու քրեական գործ է հարուցվել մարզի երկու համայնքների դպրոցներում պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առերևույթ խոշոր չափերով հափշտակություններ և պաշտոնեական կեղծիքներ կատարելու փաստերի առթիվ:
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորած պատվիրակության մայիսի 14-ին այցելել է Ֆրանսիայի Հանրապետության Լիոն քաղաք՝ Ինտերպոլի գլխավոր քարտուղարություն։
ՀՀ զինված ուժերում մայիսի 14-ին դժբախտ պատահարի հետևանքով զինծառայող է զոհվել:
Նույն օրը Սպիտակի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով հարուցվել է քրեական գործ:
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր է ընտրվել Սոնա Հովհաննիսյանը, որը մի քանի ամիս կատարում էր ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները:
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ մարդու նկատմամբ հաշմանդամության սահմանման գործընթացի վերաբերյալ։
«Իմ մարմինն անձնական է» 3-6 տարեկան երեխաների համար նախատեսված գրքույկը մեծ աղմուկ բարձրացրեց և՛շարքային քաղաքացիների, և՛ մասնագետների շրջանում։ Արդյո՞ք ճիշտ է նման մատուցումը, արդյո՞ք արդարացի են այն քննադատությունները, թե գիրքը վտանգներ է պարունակում: Այս հարցերին 168.am-ի խնդրանքով անդրադարձան մասնագետները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների պալատում մասնակցել են «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովի գալա ընթրիքին
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի օգնականի պարտականությունները մայիսի 13-ից կատարում է երիտասարդ նկարիչ Դավիթ Դանիելյանը:
ՀՀ պաշտպանության նախարարության աշխատանքային խումբը մասնակցում է մայիսի 14-ից 18-ը Մինսկում անցկացվող ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովին առընթեր գործարար խորհրդի և գովազդացուցահանդեսային գործունեության հարցերով համակարգող խորհրդի նիստերին:
Բելառուսում անցկացվող «Միլեքս-2019» սպառազինության և ռազմական տեխնիկայի 9-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով մայիսի 14-ին Մինսկ է մեկնել ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի գլխավորած պատվիրակությունը:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մայիսի 13-ին ընդունել է տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիներին:
Մայիսի 13-ին՝ ժամը 13:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները կալանավորված անձ Ժ. Մ.-ին այցելության եկած ընկերոջ մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերել են 1 բջջային հեռախոս՝ իր բաժանորդային քարտով։
Կյանքի 87-րդ տարում իր մահկանացուն է կնքել Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի ժողովրդական արտիստ Սուրեն Գյանջումյանը:
Մայիսի 14-ի ցերեկը, 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: