Լրագրողները հավասարություն են պահանջում. թռիչքուղուն թույլ են տվել մոտենալ միայն Հ1-ին. news.am
Երկու օր Եղվարդում սկսված՝ «Նաիրի» բժշկական կենտրոնի ծննդատան բաժանմունքը փակելու վերաբերյալ բողոքի ակցիայից հետո առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը քաղաքականությունը փոխել է: Բժշկական կենտրոնի ծննդատան բաժանմունքը չփակելու մասին այսօր՝ Արսեն Թորոսյանի հետ հանդիպումից հետո, հայտնել էր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ ասելով, թե ծննդատունը չփակելու քաղաքական որոշում կա:
Սիրելի հայրենակիցներ, իմ առաջիկա ծրագրերի ու գործունության ոլորտների վերաբերյալ հանրությանը տեղեկացնելու համար այսուհետ օգտվելու եմ նաև Twitter-ից:
Այսօր առավոտյան կտրուկ վատացել է Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը, նրան տեղափոխել են «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք. 168.am-ի հետ զրույցում հայտնեց Գրիգորյանի շահերի պաշտպան Լևոն Բաղդասարյանը: ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը ավելի քան 7 ամիս բուժվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում, դատական նիստերին էլ ներկայանում է շնչառական ապարատներով և բժշկի ուղեկցությամբ:
Ծննդատների փակման վերաբերյալ բողոքի ակցիաներից հետ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ասուլիսը սկսեց՝ խոսելով 2018 թվականի հուլիսի 30-ի հրամանի մասին: Նա վստահեցնում է՝ ծննդատներին կարգեր շնորհելու նախագիծն իրենն է. նախկինները, ըստ նրա՝ այս հարցում որևէ գործ չեն արել: Որպես նախաբան՝ նախարարը մանրամասնեց ծննդատների գնահատման ձևաչափերը ու նշեց՝ բոլոր համայնքները, բոլոր ծննդատներն այդ գնահատման չափանիշերի մասին իմացել են դեռ 2018 թվականից: Թորոսյանը նաև ասաց, թե իրենց սկսած գործընթացը լինելու է շարունակական:
Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում վիճակագրական տվյալներ էր հրապարակել՝ նշելով, որ 2018 և 2019 թվականներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը զգալիորեն աճել է: Սակայն նա հեռացրել է իր այդ գրառումը՝ գրելով. «Նախորդ գրառումը ջնջեցի, որովհետեւ մեր մի քանի գերատեսչությունների միջեւ ճշգրտումների կարիք կա:
Հայաստանի Հանրապետության նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը վկայի կարգավիճակով հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն:
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց եվրոպական ամենամեծ՝ Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերության Միլան-Երևան չվերթի ինքնաթիռը:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վստահ է, որ իրավապահ մարմինները կհստակեցնեն՝ ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանին բանակում սպանե՞լ են, թե՞ նա ինքնասպանություն է գործել։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Եղվարդ համայնքի «Նաիրի» բժշկական կենտրոնի ծննդատան բաժանմունքի աշխատակիցներն ու Եղվարդի հարակից 18 համայնքի բնակիչները բողոքում էին ծննդատան փակման համար: Այսօր վաղ առավոտից մեկնարկած ակցիայի մասնակիցներն էլ պահանջում էին հանդիպում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ:
Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱՄԷ սննդի անվտանգության պետնախարար Մարիամ Ալ- Մուհեյրի հետ։
Ավտոներկրողները կրկին հավաքվել են ՊԵԿ շենքի մոտ՝ հերթական անգամ հայտնելու իրենց դժգոհությունը՝ մաքսազերծման բարձր գների հետ կապված: Նրանց փոխանցմամբ՝ մեքենան արժե 10.000 դոլար, բայց նոր դրույքաչափով 20.000 դոլար պետք է վճարեն: Մաքսատանը քիչ է եղել նաև բրոքերների թիվը, որպեսզի մաքսազերծման գործը կատարվեր:
Հարգելի լրագրողներ, Հրապարակում եմ այսօրվա դատական նիստին չներկայանալու դրդապատճառների վերաբերյալ Դատարանին հասցեագրված դիմումս։
Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով. «Այս հոլովակը տարվա առաջին և նոր ժամանակների ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐՆ Է՝ թե իրականության արտացոլմամբ, թե ասելիքով:
Զինված ուժերում շարունակվում է պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման գործընթացը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ քննարկվել են վարչապետի աշխատակազմի 2020թ. բյուջեի շրջանակում նախատեսված ծրագրերն ու միջոցառումները:
ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով նրան տեղափոխվել են «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:
Անձնակազմի մասնագիտական գիտելիքներն ստուգելու և մարտական պատրաստականության աստիճանը բարձրացնելու նպատակով 1-ին զորամիավորման վարչակազմին ազդարարվել է ուսումնական տագնապ, ճշգրտվել են մարտական խնդիրները։
Հունվարի 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 17-19-ն առանձին շրջաններում սպասվում է ձյուն:
«Ասելիքս այն է, որ համակարգված, լուրջ մոտեցում է պետք ցուցաբերել, թե չէ՝ վարչապետը մի անգամ հիշում է, կամ իրեն հուշում են, որ մի նման հուշարձան կա, և դա դառնում է գործողության ծրագիր, միանգամից բացենք, փակենք ապակիով: Ո՞նց բացենք, ինչի՞ բացենք, չիմանա՞նք այդ բոլորը, հետո նոր բացենք: Մոտեցումը պետք է լինի այնպես, ինչպես մատենագրությանը, գիտական մոտեցում է պետք: Ոչ մի դեպքում այսօր չի կարելի հապճեպ որոշումներ ընդունել ու միանգամից մտածել, թե հրապարակի այսքան մասը բացենք, տեսնենք տակն ինչ կա»:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսուքյան իր էջում տեղադրել է այս տեսանյութը գրելով. «Էս երեխայի ծնունդը լիքը բան է ասում ?
Հարգելի քաղաքացիներ, տեղեկացա, որ Հայաստանի ողջ տարածքում փոքր բնակավայրերում փակվում են մի շարք բժշկական հաստատություններ, մասնավորապես` ծննդատները:
«2020 թվականի հունվարի 1-ից թևակոխեցինք մի ժամանակահատված, երբ պետք է ենթարկվենք ԵԱՏՄ շրջանակներում ընդունված կանոնների: Սա նշանակում է, որ զգալի թվով ապրանքների գների փոփոխություն կլինի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյանը՝ հավելելով, որ խոսքը հատկապես առաջին օգտագործման ապրանքների մասին է:
168.am-ի խմբագրություն այցելած Հայ-ռուսական սլավոնական համալսարանի նախկին դասախոս, կրիմինալիստիկայի կաբինետի ղեկավար Վանիկ Հարությունյանը խիստ վրդովված էր ու իր բողոքի ձայնը բարձրացրեց Սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի՝ իր խոսքերով՝ ապօրինի գործողությունների, պաշտոնական դիրքի չարաշահման ու ինքնիրավչության դեմ: Վերջինիս մեղադրեց նաև յուրացում կատարելու մեջ: Ասաց, որ դիմել է նաև ոստիկանություն, և Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Առողջապահության նախարարությունը հերթական անգամ արձակում է գաղտնի հրաման, որով պետական ֆինանսավորումից զրկում է մարզային ծննդատները:
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հունվարի 14-ին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, մասնակցել է «Վճռական աջակցություն» և «Կոսովոյի ուժեր» առաքելությունների ձևաչափերով ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի՝ գլխավոր շտաբերի պետերի մակարդակով նիստերին:
Երեկվանից Եղվարդ համայնքի հիվանդանոցի բուժաշխատողները և Եղվարդի բնակիչները սկսել են բողոքի ակցիաներ՝ ընդդեմ համայնքի ծննդատան փակման։ Այսօր վաղ առավոտից մեկնարկած ակցիայի մասնակիցները պահանջում էին հանդիպում Կոտայքի մարզպետի կամ Առողջապահության նախարարի հետ։
Հունվարի 14-ին, ժամը 10:58-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Գրանդ Տոբակո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մոտակայքում, քաղաքացին վրաերթի է ենթարկվել և գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում:
Հունվարի 13-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ նույն օրը ժամը 19:25-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են ընդունվել մայրաքաղաքի բնակիչներ՝ 1986թ. ծնված Ի. Վ.-ն և 1983թ. ծնված Ա. Ա.-ն, իսկ ժամը 19:20-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ են ընդունվել 2012թ. ծնված Ա. Ա.-ն, 2010թ. ծնված Ա. Ա.-ն, 2007թ. ծնված Ա. Ա.-ն, 2017թ. ծնված Ա. Ա.-ն և 2010թ. ծնված Ս. Մ.-ն: