Բաժիններ՝

Վանաձորում հայտնաբերվել են վթարային իրավիճակներ ստեղծած և արագությունը գերազանցած վարորդները

Ոստիկանության Տարոնի բաժնում հունվարի 17-ին օպերատիվ տվյալներ են ստացվել, որ հունվարի 16-ին՝ ժամը 22:00-ից 23:30-ն ընկած ժամանակահատվածում, «ՎԱԶ 2121» մեքենայի վարորդը և մի քանի այլ տրանսպորտային միջոցների վարորդներ բարձր արագությամբ մեքենայով պտույտներ կատարելով տևական ժամանակ խաթարել են Վանաձորի «Հայքի» հրապարակի երթևեկությունը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Վարորդները ստեղծել վթարային իրավիճակներ, իրենց գործողություններով բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների, հրապարակում գտնվող քաղաքացիների և բնակիչների նկատմամբ, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը:

Հունվարի 17-ին ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բաժին է ներկայացել «ՎԱԶ 2121» մեքենայի 22-ամյա վարորդը և տվել բացատրություն:

Ավտոմեքենան տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։

Պարզվել է, որ նշված ժամանակահատվածում, նույն կերպ հասարակական կարգը խախտել է նաև 13 այլ վարորդ՝ իրենց մեքենաներով։
Բոլոր վարորդների ինքնությունը պարզվել է։ Որոշները հայտնաբերվել են և բացատրություններ տվել։ Ձեռնարկվում են միջոցառումներ մյուսներին հայտնաբերելու ուղղությամբ։ Նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս