Էլեկտրական ցանցի աշխատակիցը հոսանքահարումից մահացել է և ընկել էլեկտրական բաշխիչ կայանի բարձր լարման բջջի խուցը
Հունվարի 18-ին, ժամը 15:46-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Լմբատ թաղամասի էլեկտրական բաշխիչ կայանում դի կա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ՀԷՑ ՓԲԸ «Ղարսի» մասնաճյուղի Արթիկի էլեկտրական ցանցի աշխատակիցը (Արմեն Հ., ծնված 1974 թ.) հոսանքահարումից տեղում մահացել է և ընկել թիվ 5 էլեկտրական բաշխիչ կայանի բարձր լարման բջջի խուցը (մոտ 1 մետր խորության):
Փրկարարները դին դուրս են բերել և տեղափոխել դի տեղափոխող ավտոմեքենա: