Երևանում բախվել են Honda-ն ու Opel-ը. վիրավորներից մեկին հայտնաբերել են բեռնախցիկում. Shamshyan.com

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ «Աֆինա» հյուրանոցային համալիրի հարևանությամբ, բախվել են Honda մակնիշի 36 QМ 969 համարանիշի և Opel Astra մակնիշի 85 XF 005 համարանիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Բախման հետևանքով Honda-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել երկաթե էլեկտրասյանն ու առաջ ընթանալով՝ բախվել Nissan XTrail մակնիշի 36 PN 343 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև դարձյալ ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Opel Vectra մակնիշի 36 RՍ 298 համարանիշի ավտոմեքենային։

Վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են հիվանդանոցներ։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Opel Astra-ի վարորդին բժիշկները հայտնաբերել են բեռնախցիկում, ով հարվածի արդյունքում վարորդի նստատեղից շպրտվել ու հայտնվել է բեռնախցիկի մեջ։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031