Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-ին ելույթ կունենա Լոս Անջելեսում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-ին ելույթով հանդես կգա Լոս Անջելեսում: Այս մասին վարչապետը հայտնեց ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ:

«Սպասված հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին, Լոս Անջելեսի ժամանակով ժամը 16.00-ին: Բոլորիդ հրավիրում եմ Լոս Անջելեսի Գրանդ Փարկ, որտեղ հանդես կգամ ելույթով: Հրավիրում եմ Լոս Անջելեսի և հարակից քաղաքների մեր հայրենակիցներին: Հույս ունեմ, որ կքննարկենք այն օրակարգը, որի մասին խոսել ենք վերջին անգամ Ստեփանակերտում տեղի ունեցած հավաքում: Հույս ունենք՝ այդ օրր հզոր հավաք կկազմակերպենք Լոս Անջելեսում, որը շատերն արդարացիորեն անվանում են Սփյուռքի մայրաքաղաք: Կարծում եմ, որ այցելությունը կլինի արդյունավետ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը շեշտեց, որ Լոս Անջելեսը ոչ բռնի, թավշյա հեղափոխության ժամանակ աջակցության ամենակարևոր կենտրոններից մեկն էր: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատում մեր հայրենակիցների ցուցաբերած աջակցությունը:

«Այնպես որ, ինձ համար դա սպասված հանդիպում է: Լոս Անջելեսի և հարակից քաղաքների մեր հայրենակիցներ, հույս ունեմ, որ ձեզ համար նույնպես սպասված է: Բոլորիդ սպասում եմ անհամբեր: Հույս ունեմ հաղթական տրամադրությամբ տեսնել այդ հավաքին: Հիշարժան, պատմական իրադարձություն կկերտենք միասին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Սեպտեմբերի 22-ին, Լոս Անջելեսի ժամանակով ժամը 16.00-ին, բոլորիդ հրավիրում եմ Լոս Անջելեսի Գրանդ Փարկ, որտեղ հանդես կգամ ելույթով:))))

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Montag, 12. August 2019

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս