«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. օգոստոսի 20-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի՝ Երևանյան և Ագարակաձորի խճուղիների, Փախստականների թաղամասի ջրամատակարարումը:
Օգոստոսի 17-ին, ժամը 03.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Չարենցի փողոցից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, Մարաշի բաժանմունք բերման են ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ 27-ամյա մի տղամարդու:
Ամուլսարի հանքը կփակվի, եթե պարզվի, որ այն վնաս է հասցնում Սևանա լճին, Ջերմուկի ջրերին և բնության այլ տարրերին:
ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքի Կարասուկյան տարածաշրջանի Կ-17 ավտոճանապարհի 374-րդ կմ-ին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով «Honda» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել փոսը:
Ամուլսարի հանքի շահագործման դեպքում այն աննախադեպ է դարձնելու ՀՀ բնապահպանական ստանդարտները:
ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել է «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափի յուրացում և խոշոր չափի խարդախություն կատարելու դեպքը:
Այսօր ողջ օրվա ընթացքում իրականացվել է Ամուլսարի հանքի հետ կապված ակցիաների դիտարկում ինչպես անմիջականորեն, այնպես էլ լրատվամիջոցների ու սոցիալական մեդիայի միջոցով:
Օգոստոսի 14-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, Հալաբյան փողոցից ոստիկանություն են բերման ենթարկել 26-ամյա մի երիտասարդի:
Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծառին, կա արգելափակված տուժած, առկա է վառելիքի արտահոսք:
10 րոպե անց ոստիկանները Աբովյան փողոցում հայտնաբերեցին մի երիտասարդի, և գողություններ ու գողության փորձեր կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին ոստիկանության Կենտրոնական բաժին: Պարզվեց նրա ինքնությունը՝ սարիթաղցի 24-ամյա բնակիչ էր:
Ավարտվեց «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը վարչապետի հետ Ամուլսարի հարցով, որի ընթացքում հայտնեցի իմ դիրքորոշումը և մտահոգությունները Էլարդ կազմակերպության փորձաքննության Ամփոփում, եզրակացություններ և տվյալների բացեր հատվածի վերաբերյալ:
Օգոստոսի 17-ին, ժամը 18.55-ին, 50-ամյա մի կին ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում հաղորդում է տվել, որ ժամը 15-ի սահմաններում Շիրվանզադեի փողոցի մի խանութում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 34 հազար դրամ, քարտեր, երկու արծաթյա և երկու հասարակ մատանի:
Երևանում 270 մետր բարձրությամբ և 71 հարկ ունեցող երկնաքեր կկառուցվի:
Օգոստոսի 18-ին, ժամը 01.50-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 72.3 կմ-ին «Մերսեդես C180» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 24-ամյա վարորդ Նարեկ Հարությունյանը տեղում մահացել է:
Երևանի ավագանու նախկին անդամ, «Առողջ Հանրություն» հ/կ նախագահ, բժիշկ-նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ՀՀ-ում օրգանների փոխպատվաստման դաշտում առկա խնդիրներին:
168.am-ի հետ զրույցում «Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ի բուժական հարցերի գծով տնօրենի տեղակալ Հրայր Մանուկյանն ասաց, որ իրենց մոտ Բաղրամյան պողոտայից տեղափոխվել է մեկ երիտասարդ, որը մարմնական վնասվածքներ չի ունեցել։
Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետխույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 17-ին, ժամը 20.00-ին, Արմավիրի մարզի Նորապատ գյուղից ոստիկանության Արմավիրի բաժին բերման է ենթարկվել 41-ամյա Վոլոդյա Ս.-ն
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց Ձորի մարզի տարածքային բաժնի աշխատակիցների հետ համատեղ ստացված տվյալներն իրացնելիս Վայքի ոստիկանները օգոստոսի 18-ին, ժամը 05.30-ին, Արփա գետի մոտ հայտնաբերել են Գառնի գյուղի բնակիչ երկու տղամարդու, որոնք էլեկտրահարման եղանակով ապօրինի որսացել էին 130 ձուկ:
Օգոստոսի 12-ին, կեսգիշերն անց, ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ ստացվեց, որ Բաղրամյան պողոտայի շենքերից մեկի մոտ կռիվ է: Ավելի ուշ ահազանգ պետք է ստացվեր նաև «Արմենիա» բժշկական կենտրոնից. մարմնական վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել Զովունի գյուղի երկու բնակիչ` մեկը 30, մյուսը 26 տարեկան:
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Ոստիկանության Արաբկիրի բաժնում գտնվող բերման ենթարկված անձանց հետ։
Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկի շրջանում միկրոավտոբուսի վթարից զոհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, 61-ամյա Դարբինյան Ս.Ա-ն: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացվում է Ամուլսարի հանքի հետ կապված իրադարձությունների դիտարկում:
Ամուլսարի պահպանության հարցով շահագրգիռ քաղաքացիների և ոստիկանության միջև Ազգային ժողովի դիմաց քաշքշուկ է տեղի ունեցել: Ըստ նախնական տեղեկության` ոստիկանությունը բերման է ենթարկել Ամուլսարի շահագործման դեմ պայքարող 6 ակտիվիստի, ովքեր փորձել են փակել Բաղրամյան պողոտան։
«Վերին Լարս»-ի անցակետի ռուսական հատվածում բեռնատար մեքենաների բացթնողումն իրականացվում է ժամը 10:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:
Առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Ազգային ժողովի դիմաց միջադեպ է գրանցվել, ոստիկանության ծառայողները փակել են դարպասները ժողովրդի դիմաց:
Ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ամուլսարի շահագործման դեմ բողոքող ջերմուկցիների և բնապահպանների հանդիպումը։ Նրանց կարծիքով՝ հանդիպումն իրենց ոչինչ չտվեց և հարցը չլուծվեց։
Բնապահպան Անի Խաչատրյանը, ով վարչապետի հետ հանդիպողների մեջ էր, դուրս եկավ Բաղրամյան 26-ից և հայտարարեց, որ Ամուլսարը սար է մնալու: «Ես ոչինչ չունեմ ասելու, միայն կասեմ, որ Ամուլսարի շահագործման դեմ մեր պայքարը շարունակվելու է, և Ամուլսարը մնալու է սար»,- նշեց բնապահպանը։
Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկի շրջանում միկրոավտոբուսի վթարից Հայաստանի Հանրապետության քաղաքացի է զոհվել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: