ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքի Կարասուկյան տարածաշրջանում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է ՀՀ քաղաքացի
ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքի Կարասուկյան տարածաշրջանի Կ-17 ավտոճանապարհի 374-րդ կմ-ին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով «Honda» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել փոսը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«911» ծառայությանն ահազանգը ստացվել է օգոստոսի 19-ին, ժամը 11:45-ին, իսկ դեպքը տեղի է ունեցել ժամը 03:25-ին:
ՃՏՊ-ի հետևանքով կա 1 զոհ (ՀՀ քաղաքացի՝ Սուսաննա Դ., ծնված 1958 թ.) և 8 տուժած (Ղրղզական Հանրապետության 1 և Ուզբեկստանի Հանրապետության 7 քաղաքացի):
Տուժածները տեղափոխվել են Կարասուկ քաղաքի ՀԲԿ: