Բաժիններ՝

««Գրիգոր Լուսավորիչ» բ/կ տեղափոխված երիտասարդը մարմնական վնասվածքներ չի ունեցել»

Այսօր Բաղրամյան պողոտայում ընդդեմ Ամուլսարի շահագործման բողոքի ակցիայի ժամանակ մեկ հոգի տեղափոխվել էր «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն՝ պարզելու քաղաքացու առողջական վիճակը։

168.am-ի հետ զրույցում  «Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ի բուժական հարցերի գծով տնօրենի տեղակալ Հրայր Մանուկյանն ասաց, որ իրենց մոտ Բաղրամյան պողոտայից տեղափոխվել է մեկ երիտասարդ, որը մարմնական վնասվածքներ չի ունեցել։

«Մենք նրան զննել ենք, սակայն որևէ մարմնական վնասվածք չի ունեցել, ուստի հիվանդանոցում պահելու կարիք չկար։ Բայց դեպքի առնչությամբ ահազանգել ենք ոստիկանություն, այժմ ոստիկանությունից եկել, երիտասարդի հետ են զրուցում,  զրույցից հետո նա կգնա»,- եզրափակեց Հ. Մանուկյանը։

Հիշեցնենք, որ այսօր մի շարք ջերմուկցիներ և բնապահպաններ հանդիպեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն հանդիպման արդյունքները նրանց չէին գոհացրել, ուստի բողոքի ակցիա իրականացրեցին Բաղրամյան պողոտայում, որի ընթացքում քաշքշուկ տեղի ունեցավ ակցիայի մասնակիցների և ոստիկանության միջև, ինչից հետո եղան բերման ենթարկվածներ։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս