Մինչեւ մենք՝ քաղաքական ուժերս եւ քաղաքացիներս, դրսեւորում ենք համերաշխության վարքագիծ, իշխանությունները ատամներն են սրում բոլորիս վրա։
ԱԺ արտահերթ նիստի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն ասաց, որ մինչև գիշերվա ժամը 3-ը ուսումնասիրել է կառավարության ներկայացրած նախագծում նշված միջազգային փորձերը, բայց որևէ պետություն, ըստ նրա՝ նման իրավակարգավորում չի ընդունել, որը ներկայացվել է․
«Ես ԱԺ գալով՝ շատ ավելի մեծ վտանգի եմ ենթարկվում այս պահին․ եթե ինչ-որ մեկը վարակված լինի կորոնավիրուսով, վտանգը շատ մեծ է, որ ես էլ կլինեմ ռիսկային խմբում, քան այն հեռախոսազանգերը և կարճ հաղորդագրությունները, որ ես օրվա ընթացքում կատարում եմ, որովհետև ես այդ մարդկանց հիմնականում ոչ տեսնում եմ, ոչ նրանց հետ հանդիպում եմ»:
Մարտի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել սգակիր Դևեջյան ընտանիքին ֆրանսահայ ականավոր գործիչ Պատրիկ Դևեջյանի անժամանակ մահվան կապակցությամբ:
Այն հղի կանայք, որոնց ամուսինները մարտի 13-ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում ազատվել են աշխատանքից, իսկ իրենք էլ աշխատանք չունեն, կստանան միանվագ աջակցություն՝ 100 հազար դրամի չափով:
ԱԺ արտահերթ նիստում Կառավարության ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանն Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց, թե ո՞ր իրավասու մարմինն է հավաքագրելու քաղաքացիների հեռախոսազանգերի տվյալներն ու նրանց տեղաշարժման վերաբերյալ տեղեկությունները և ո՞ր մարմինն է վերահսկելու տվյալների ոչնչացման գործընթացը, երբ դրա ժամանակը գա:
Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք 2020 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 13-ն աշխատանքային պայմանագրով աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել մասնավոր հատվածի գործատուների հետ, սակայն ազատվել են աշխատանքից մարտի 13-ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում, կստանան միանվագ դրամական աջակցություն՝ նվազագույն աշխատավարձի չափով:
Չորս փակ սահմաններով, դադարեցված ավիափոխադրումներով, ներքին խիստ սահմանափակ ռեսուրսներով, համաճարակի տեմպերի աճի վտանգով, հարձակման պատրաստ հակառակորդով Հայաստանը շատ լուրջ մարտահրավերների առաջ է։
«Ինձ համար անհասկանալի մնաց՝ ի՞նչ ազդեցություն է ունենալու զանգի ժամը ֆիքսելը։ Դուք նշեցիք, որ կոնտակտավորներին հայտնաբերելու համար։ Այդ կոնտակտավորը կարող է լինել ցանկացած անձ, որը տվյալ վարակակրի հետ գտնվել է նույն տարածքում՝ խանութում, հանրային տրանսպորտում, տրանսպորտի կանգառում և այլն։ Օրինակ՝ ես օրական հեռախոսովում խոսում եմ 30-40 հոգու հետ, բայց կարող է նրանցից որևէ մեկի հետ ընդհանրապես չհանդիպեմ։ Եվ այստեղ անհասկանալի է, թե սա ինչպես է նպաստելու կոնտակտավորի հայտնաբերմանը»:
ԱԺ արտահերթ նիստի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբացկության պատգամավոր Մանե Թանդիլյանը արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց, թե բաժանորդների հեռախոսային խոսակցությունների ֆիքսումը ինչ շրջանակի է վերաբերում՝ մեկուսացածների՞ն, ինքնամեկուսացածների՞ն, թե՞ բոլորին։
Քաղաքականության սույն համառոտագրի այս հատվածում պետք է լիներ քննության առնված սցենարների պարագայում նոր կորոնավիրուսի տարածման առողջապահական և տնտեսական հետևանքների սպեկտրի հակիրճ ներկայացումը Հայաստանի համար, որպեսզի ըստ դրա տրվեր հետագա առաջարկների շարադրանքը։ Բայց դա մենք չենք անի, քանի որ ավելի ակնառու խուճապի տարածում պարզապես չի լինում։
ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ Կառավարության ներկայացրած նախագիծը:
Կառավարության որոշմամբ՝ Ազգային ժողովն այսօր՝ մարտի 30-ին գումարել է արտահերթ նիստ, որի օրակարգում է ընդգրկված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցը, որով նախատեսվում է միասնական մեկ հարթակում հավաքագրել բոլորի՝ անկախ նրանից անձը վարակակիր է, թե կոնտակտավոր, հեռախոսահամարները` քաղաքացու տեղորոշման համար, անձանց հեռախոսային խոսակցության սկիզբը և ավարտը:
«Ոչ միայն թոկն են վզներիդ հագցնում, այլև ասում են` լավ նայի, որ հանկարծ չպոկվի». Դավիթ Սանդուխչյան
«Միշտ էլ լսել են մեր հեռախոսները, լրագրող ժամանակից ես միշտ այդ ռիսկային խմբում եմ եղել, այնպես որ` իմունիտետ ունեմ։ Ինչո՞ւ եմ ձեզ այդքան հետաքրքիր, ես չգիտեմ»,- այսօր խորհրդարանում դիմելով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին՝ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Կառավարության որոշմամբ՝ Ազգային ժողովն այսօր՝ մարտի 30-ին գումարել է արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված է 4 հարց:
Այսօրվա Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը և կից փաթեթը /այսուհետ՝ Նախագիծ, Նախագծեր/ նախատեսում են արտակարգ դրության ընթացքում անձնական տվյալների պաշտպանության և հաղորդակցության ազատության իրավունքի սահմանափակման առանձին ընթացակարգեր, որոնք կիրառելի են բացառապես համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում։
Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ Պարետի որոշումների կատարումն ապահովելու նպատակով, ինչպես ոստիկանության տարածքային բոլոր ստորաբաժանումների, այնպես էլ Մալաթիայի բաժնի ծառայողները մարտի լույս 27-ի գիշերն ուժեղացված ծառայության էին իրականացնում։
Մարտի 29-ին, ժամը 15:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին՝ «Արծվի» արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը:
Սիրելի երեխաներ, սիրելի ծնողներ. ես համոզված եմ՝ Հայաստանում առկա սոցիալական պրոբլեմը որակավորման, պրոֆեսիոնալիզմի, հմտությունների ու գիտելիքի պրոբլեմ է եւ այդ պրոբլեմը հնարավոր է լուծել միայն կրթության միջոցով:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ի ժամը 16:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով առողջապահական համակարգին աջակցություն ցուցաբերելու համար ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է թոքերի օդափոխման սարքերի նախագծման, իրականացման, ամբողջական կամ մասնակի արտադրության գաղափարների և առաջարկների հավաքագրման մասին:
Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով` մարտի 24-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները Արծվաբերդ գյուղի «Մեհրաբ» կոչվող տարածքում ստուգել են նույն գյուղի 45-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ԳԱԶ-63» մակնիշի մեքենան:
Ոստիկանության Արմավիրի բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերի շրջանակում փաստական տվյալներ են ձեռք բերվել Մարգարա գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի ապօրինությունների վերաբերյալ։
Չինաստանի ներսում նոր կորոնավիրուսի տարածումը կանգ է առել, վարակման գրանցվող դեպքերի մեծ մասը բերովի է:
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Մալաթիայի և Արթիկի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 23-ին, ժամը 18.30-ին, Երևանի Անդրանիկի փողոցից բերման է ենթարկվել Ուկրաինայի քաղաքացի Ժորա Ա.-ն:
Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած կանանց հաջողության պատմությունների «Դարձիր օրինակ» շարքի հաջորդ հերոսը նախկին դատապարտյալ, այժմ՝ արվեստի դպրոցի նկարչության ուսուցչուհի է։
10, 20, 30, 40 տարի անց մենք հետ կնայենք և կտեսնենք, որ սա այն պահն էր, երբ աշխարհը ցույց տվեց ամենամեծ համերաշխությունը, ամենամեծ սերը, ամենամեծ բարեկամությունը։
Մարտի 29-ի ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացվել Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում:
Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկատվական շտաբին փոխանցել են, որ հանրապետության բուժհաստատություններում նոր կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ այս պահին չկան: