Ցավով պետք է նշեմ, որ վերջին 1 ժամվա մեջ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում երկու մահ ունեցանք՝ 55 տարեկան կնոջ և 73 տարեկան տղամարդու, որոնք ունեին կորոնավիրուսային հիվանդություն՝ զուգակցված այլ քրոնիկական հիվանդություններով։ Բժիշկներն արեցին ամեն հնարավորը նրանց կյանքը փրկելու համար, ինչը ցավոք չհաջողվեց… Ցավակցում եմ նրանց հարազատներին։ Արսեն Թորոսյան
Ավտոմեքենաների հաշվառման համարանիշերի գնման` 2018-2019թթ-ի գործընթացներում ոստիկանության ծառայողների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք:
Գողության փորձ կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկելու ժամանակ քաղաքացիներից մեկի մոտից «ՀԴՄ» սարք է ընկել:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը 168․am-ի հետ զրույցում ասաց, որ հանրապետությունում դիմակների պակաս կա, բայց այդ պակասը մի փոքր դրամատիզացված է։
Առողջապահության նախարարությանն անհրաժեշտ են վարորդներ: Աշխատանքը պայմանագրային է՝ 6-8 ժամ հերթափոխով:
Նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածմամբ պայմանավորված մինչ օրս հաշվառվելու, խորհրդատվության և աջակցության հարցերով ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն է դիմել ԱՄՆ-ում տարբեր ծրագրերով ուսանող 38 ՀՀ քաղաքացի:
«Հայաստանում այժմ կառավարման գործընթացը կարող ենք բաժանել երկու հատվածի՝ համաճարակի սկզբնական շրջանում, մյուսը՝ մեջտեղից սկսած և ներկա ընթացող պահը: Սկզբնական շրջանում մենք տեսնում էինք, որ իշխանությունը և անձամբ վարչապետը լուրջ չէին վերաբերվում այս համաճարակին, մասնավորապես՝ բոլորն էլ հիշում են վարչապետի խոսքերը, թե՝ «կորոնավիրուսն ում դռան շունն է», «պիցենտով կհանեն», «տնական օղիով» կախտահանեն, և այլն»:
Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատված 35 նոր դեպք։
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը երկրի սահմաններին նոր սահմանափակումներ մտցնելու որոշում է կայացրել, որը որևէ կերպ չի ազդելու Հայաստանի և Ռուսաստանի միջև բեռնափոխադրումների վրա։
Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած կանանց հաջողության պատմությունների «Դարձիր օրինակ» շարքի հաջորդ հերոսը ազգային փոքրամասնություններով բնակեցված Նոր Դվին համայնքի ղեկավար Լյուդմիլա Պետրովան է։ Ինչպես հայտնեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, նա համոզված է, որ կինը կարող է մասնակցել պետության կառավարմանը և լինել որոշում կայացնող։
Իմ ունեցած հավաստի տեղեկություններով՝ իշխանությունները ոչ մի կերպ չեն կարողանում մարսել Ռուբեն Հայրապետյանին և տարբեր մակարդակներում տրված խոստումներին հավատարիմ՝ փորձում են ցանկացած գնով «ցավեցնել» նրան:
Բագրատաշենի մաքսակետում բեռնափոխադրող վարորդները 5-6 օր սպասում են անցնելու իրենց հերթին։
Ոստիկանության Արարատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Սուրենավան գյուղի 52-ամյա մի բնակիչ Արմաշ գյուղում գողություն է արել:
Մեր տիրույթից դուրս է : Բայց վիզայի հետ կապված էլ կարծես թե ինչ-որ քայլեր ձեռնարկում են: Ինձ թվում է՝ դեսպանատները հնարավորություն կտան վիզան օգտագործել հետագայում, պարտավոր են ուղղակի անել: Ինձ թվում է՝ այս վիճակը որ հանդարտվի, իրենք նույնպես այդ մասով որոշում կկայացնեն: Մեր ուղղություններն առանց վիզայի ուղղություններ են՝ և՛ Թունիսը, և՛ Եգիպտոսը, մենք այս պարագայում նման խնդիր չունենք:
Մարտի 28-ին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների և Խոր Վիրապ մուտքի հիշատակության օրը, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Հայաստանի և հայ ժողովրդի համար:
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2020 թվականի մարտի 24-ի թիվ 13 ԾՕՀ Ա որոշմամբ ուժը կորցրած ճանաչվեց «Վարկս Էյ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ վարկային կազմակերպության լիցենզիան՝ ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը խախտելու համար (Վարկային կազմակերպությունը տրամադրում է վարկեր իր հիմնադիրներից ներգրավված միջոցների հաշվին և իրավունք չունի ներգրավել ֆիզիկական անձանց միջոցներ, այն է՝ ավանդներ)։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդի հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկել է հանրապետական մաղթանքի արարողությունը Հայաստանի և հայ ժողովրդի համար:
Ինքնամեկուսացման առիթն օգտագործելով՝ Դավիթի հետ այգին խնամեցինք:
Հովհաննես Թումանյանի թանգարանը վիրտուալ տիրույթում բազմաթիվ ու բազմաբովանդակ ծրագրեր է իրականացնում այցելուների հետ կապը չկորցնելու նպատակով:
«Հարգելի գործընկերներ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ժամանակավոր անաշխատունակության դեպքերում ՀՀ օրենսդրությամբ սահմանված չէ Կարանտինի նպաստի տեսակ, կարծում եմ այս ճգնաժամային իրավիճակում գործատուների և աշխատողների հոգսը թեթևացնելու համար անհրաժեշտ է արագացված ռեժիմով ընդունել այս օրենքի նախագիծը:
Օրերս ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հարմարեցված գործիքով բացել են Րաֆֆու փողոցում գտնվող խանութներից մեկի դուռն ու գողացել մոտ կես միլիոն դրամի հագուստ:
ՀՀ զինված ուժերում շարունակվում են հակահամաճարակային խիստ միջոցառումներ ձեռնարկվել` կանխելու կորոնավիրուսի տարածումն ու ներթափանցումը: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հերթական անգամ հավաստիացրեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում սպիտակ ցորենը գրեթե վերջացել է. «Շատ քիչ քանակ է մնացել։ Մի երկու շաբաթ էլ կվաճառվի, ու մենք մինչև հունիսի վերջ ձավար չենք ունենալու։ Գյուղացիները միշտ աճեցրել են այնքան, որ ամբողջ պահանջարկը բավարարել է։ Այս պանդեմիայի հետ կապված խուճապային առևտուրը, սպառողների կողմից պահեստավորումը բերել է սպիտակ ցորենի դեֆիցիտի։ Սպիտակ ցորեն հիմնականում ներկրվել է Ավստրալիայի կողմերից, բայց մինչև հասնի՝ 2-3 ամիս կանցնի, և այստեղ կաճեցնեն։ Ռուսաստանում գրեթե չեն աճեցնում. սպիտակ ցորենի բերքն այդքան էլ բարձր չէ և լավ որակի ալյուր չի ստացվում, դրանից հիմնականում ձավար, բլղուր են ստանում»։
«Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական ընկերության հիմնադիր Նուբար Աֆեյանը հույս հայտնեց, որ գարնանը կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումից արդյունք կստանան:
Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։
Կամերային երաժշտության ազգային կենտրոնը մարտի 31-ին, ժամը 20:30-ին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում ներկայացնելու է Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակներին նվիրված լայնամասշտաբ համերգային ծրագրի տեսագրությունը:
ԱԻ նախարարի հրամանով կորոնավիրուսի (COVID-19) դեմ պայքարի շրջանակներում հանրապետության ողջ տարածքում իրականացվում են վարակազերծման գործողություններ:
Միացյալ Նահանգները կհատկացնի 274 միլիոն ԱՄՆ դոլար՝ COVID-19 համավարակի դեմ առավել արդյունավետ պայքարի նպատակով առողջապահական խնդիրներին աջակցելու եւ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։
Անմիջական շփումների բացառման և վարակի կանխարգելման նպատակով Ոստիկանությանը ցուցում է տրվել, որպեսզի մեր քաղաքացիների տեղաշարժման թերթիկը և անձնագիրը/նույնականացման քարտը ստուգելիս չվերցնեն փաստաթղթերը, այլ խնդրեն որ քաղաքացիներն իրենք ցույց տան դրանք:
Մարտի 28-ին, ժամը 13:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: