«Ես ԱԺ գալով՝ շատ ավելի մեծ վտանգի եմ ենթարկվում այս պահին»․ Լուսինե Բադալյան

«Ես ԱԺ գալով՝ շատ ավելի մեծ վտանգի եմ ենթարկվում այս պահին․ եթե ինչ-որ մեկը վարակված լինի կորոնավիրուսով, վտանգը շատ մեծ է, որ ես էլ կլինեմ ռիսկային խմբում, քան այն հեռախոսազանգերը և կարճ հաղորդագրությունները, որ ես օրվա ընթացքում  կատարում եմ, որովհետև ես այդ մարդկանց հիմնականում ոչ տեսնում եմ, ոչ նրանց հետ հանդիպում եմ»,- ԱԺ արտահերթ նիստի ժամանակ դիմելով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին՝ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ ընդգծելով՝ հանդիպումների մասին մարդիկ հիմնականում պայմանավորվում են սոցիալական ցանցերի, դրանց ընձեռած հնարավորությունների՝ տեսազանգերի, աուդիոզանգերի միջոցով։

«Դրանք և՞ս մտնում են այս հսկողության տակ, թե՞ ոչ։ Այլապես, անարդյունավետ է դառնում․ հեռախոսով շատ քիչ մարդիկ են պայմանավորվում հանդիպումների մասին՝ հասկանալի պատճառներով»,- հետաքրքրվեց պատգամավորը։

Նա նկատեց․ «Բավականին մեծ ռեսուրսներ են ծախսվելու այս ամբողջ տվյալները մշակելու, հետո դրանք ոչնչացնելու, անհրաժեշտության դեպքում՝ վերամշակելու համար․ նպատակը արդյո՞ք արդարացնում է այն միջոցները, որոնք մենք իրականացնելու ենք և մեծ ռեսուրսներ ենք ծախսելու։ Արդյո՞ք սա է այն կարևոր և հիմնական գործողությունը, որով կարելի է համաճարակը կանխել»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031