«էպիդեմիոլոգիական տեսակետից այս նախագիծը ձգում է զրոյի․ զրոյական էֆեկտ ունի»․ Նարեկ Զեյնալյան
«Ինձ համար անհասկանալի մնաց՝ ի՞նչ ազդեցություն է ունենալու զանգի ժամը ֆիքսելը։ Դուք նշեցիք, որ կոնտակտավորներին հայտնաբերելու համար։ Այդ կոնտակտավորը կարող է լինել ցանկացած անձ, որը տվյալ վարակակրի հետ գտնվել է նույն տարածքում՝ խանութում, հանրային տրանսպորտում, տրանսպորտի կանգառում և այլն։ Օրինակ՝ ես օրական հեռախոսովում խոսում եմ 30-40 հոգու հետ, բայց կարող է նրանցից որևէ մեկի հետ ընդհանրապես չհանդիպեմ։ Եվ այստեղ անհասկանալի է, թե սա ինչպես է նպաստելու կոնտակտավորի հայտնաբերմանը»,- այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ, դիմելով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը։
Նա նաև հետաքրքրվեց, թե արդյո՞ք նախագծի մշակման ժամանակ խորհրդակցել են որևէ էպիդեմիոլոգի հետ․ «Եթե կիրառության մեջ դիտարկենք․ ֆիքսել ենք հիվանդ անձ, ի՞նչ ենք անում, գնում ենք 14 հետ և վերլուծության արդյունքում փորձում ենք բացահայտել այդ 14 օրվա ընթացքում ում հետ է հանդիպել։ Էպիդեմիոլոգիական շղթան կամ կոնտակտավորներին հայտնաբերելու տեսակետից՝ սա զրոյական էֆեկտ ունի։
Եթե մեկ օրից ավել է անցնում կոնտակտավորին հայտնաբերելու ժամանակը, ոչ մի էֆեկտ չունի նման միջոցառումներ իրականացնելը։ Ենթադրենք, հայտնաբերեցիքն, որ 5 օր առաջ այսինչ անձի հետ է հանդիպել, նրան տեղեկացրեցինք կամ մեկուսացրին, իսկ այդ անձը այդ 5 օրվա ընթացքում հանդիպել է ևս 50 հոգու հետ, այդ 50 հոգին հանդիպել են գումարային 500 հոգու հետ։ Կարծում եմ՝ էպիդեմիոլոգիական տեսակետից այս նախագիծը ձգում է զրոյի»։