«Կրկնակի անբարոյական է… Զբաղվեք ժողովրդի իրական դարդ ու ցավով, ոչ թե մարդկանց հեռախոսազանգերը լսելով։ Այսպես չի մնալու». Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ազգային Ժողովի արտահերթ նիստը լի է վիճահարույց օրինագծերով։
Անձնական ազատությունների եւ իրավունքների անհիմն սահմանափակումները քաղաքացիների հանդեպ տոտալ վերահսկողություն սահմանելու փորձ են համաճարակի պատրվակով, քանզի ակնհայտորեն անցնում են հանրային առողջության եւ համաճարակային վերահսկողության անհրաժեշտ սահմանները։
Մինչեւ մենք՝ քաղաքական ուժերս եւ քաղաքացիներս, դրսեւորում ենք համերաշխության վարքագիծ, իշխանությունները ատամներն են սրում բոլորիս վրա։
Առողջապակական եւ սոցիալ-տնտեսական օրհասական խնդիրները թողած՝ տոտալ իշխանության իրենց տենչանքն են իրականացնում, ինչը կրկնակի անբարոյական է։
Զբաղվեք ժողովրդի իրական դարդ ու ցավով, ոչ թե մարդկանց հեռախոսազանգերը լսելով։
Այսպես չի մնալու»։
Ազգային Ժողովի արտահերթ նիստը լի է վիճահարույց օրինագծերով։Անձնական ազատությունների եւ իրավունքների անհիմն…
Gepostet von Armen Ashotyan am Montag, 30. März 2020