Բաժիններ՝

«Ինձ մոտ տպավորություն մնաց, որ այս միջոցառումը գուցե ավելորդ լինի կոնկրետ տվյալ իրավիճակի և մեր երկրի համար». Արարատ Միրզոյան

ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ Կառավարության ներկայացրած նախագիծը:

Նախագիծը ներկայացրեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն անդրադառնալով նախագծին, նշեց՝ հստակ սահմանված է, որ նման միջոցառումները նախատեսված են համաճարակի հիմքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում, ուստի այս ամենից ելնելով՝ Արարատ Միրզոյանը նախարարից հետաքրքրվեց. «Հասկանալի է, որ բջջային քարտերի միջոցով, տեղորոշման ճանապարհով պետությունը կարող է կարիք ունենա պարզելու, թե որ երկու անձինք են գտվել միևնույն տարածքում, որպեսզի հնարավոր լինի համաճարակը կանգնեցնել: Այս տեղորոշման պահը միանշանակ հասկանալի է, ինձ, օրինակ, գուցե նաև գործընկերներիս հասկանալի չէ, թե ի՞նչ է տալու պետությանը, որ երկու մարդ, մեկը՝ Նորքից, մյուսը՝ Հարավ-արևմտյան թաղամասից, երբ և քանի անգամ են հեռախոսով խոսել, ի՞նչ է տալու Ձեզ այս հեռախոսազանգի փաստը»:

Պատասխանելով ԱԺ նախագահի հարցին, Ռուստամ Բադասյանը նշեց, որ իրականում զանգի կարևորությունը հետևյալն է. «Պատկերացնենք, որ ինձ մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, նախորդ 14 օրվա ընթացքում իմ լոկացիան, արդեն նշվեց, որ բավարար չէ, քանի որ ընդգրկում է բավականին լայն շրջանակ, հետևաբար՝ իմ զանգերի և կոնտակտների վերհանումը և նրանցից, օրինակ, հեռախոսազանգի միջոցով ճշտումը, թե իրենք հանդիպե՞լ են ինձ, այսինքն՝ նշված ժամանակահատվածում օգնում է, որպեսզի վիճակագրական տվյալների հիման վրա իրավասու մարմինները կարողանան համապատասխան միջոցառումներ ձեռնարկել և իրականացնել»

Արարատ Միրզոյանը նկատեց, որ, եթե տեսականորեն պետությունը հանրային ծառայության հատվածում ունենա այդքան մարդկային ռեսուրս այդ ամենով զբաղվելու համար, միևնույն ժամանակ դրսում լինի այնպիսի ռեժիմ, որով ձգտի տոտալ իզոլյացիայի, կարելի էր մտածել նաև այս միջոցառման մասին.

«Այդուհանդերձ ինձ մոտ տպավորություն մնաց, որ այս միջոցառումը գուցե ավելորդ լինի կոնկրետ այս իրավիճակի և մեր երկրի համար: Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ կսահմանափակվի Կառավարության հնարավորությունները, եթե ԱԺ-ն առաջարկի առայժմ ձեռնպահ մնալ այս կարգավորումից»,- հետաքրքրվեց Ա. Միրզոյանը:

Ռուստամ Բադասյանը պատասխանեց, որ այս ամենն իրականում մշակվել է տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների կարծիքների հիման վրա, ուստի իրենց համար պատահական չէ մարդկանց տեղաշարժի ֆիքսումը, այդ պատճառով էլ, եթե այդ ամենից ձեռնպահ մնան՝ համակարգն արդյունավետ չի լինի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս