Երկուսն տղամարդն էլ, կազմված փաստաթղթերով հանդերձ, ներկայացվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին:
ՆԳ նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած փրկարարները «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին պատգարակով մոտեցրել են շտապօգնության մեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Հրդեհ է բռնկվել Խոսրովի անտառում
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է մեկը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», մյուսը՝ «Ուիգմոր» բժշկական կենտրոններ։
Երևան քաղաքում հուլիսի 26-ին և 28-29-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 27-ին և 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում 16-19 մ/վ արագությամբ։
Օրերս Սյունիքի մարզում ԱԱԾ սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել, ինչի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի հատկանիշներով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը):
Նշենք, որ գազի մատակարարումը դադարեցվել էր հուլիսի 24-ին։
Կյանքի 74-րդ տարում մահացել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) երախտավորներից Անդրանիկ Մարդոյանը։ Նա խորհրդային տարիներին շուրջ 25 տարի նաև ռադիոյի ու հեռուստատեսության եթերից է իր ձայնով ու մշակույթով դարձել մի ամբողջ սերնդի հիշողության անբաժան մասը։
Նա կարծես թե ակնարկում էր, որ հեղուկ գազի շուկայում տեղի է ունենում մանիպուլյատիվ մի բան, իսկ Վրաստանում տարանցման խնդիրը մամուլում բարձրաձայնվում է կամ մանիպուլյացիան ծածկելու համար, կամ էլ Վրաստանում ինքնին տարբեր կապերով առաջացնում են արհեստական խնդիրներ՝ առիթ ստեղծելով գնային մանիպուլյացիաների համար:
Տղերք, դուք այսքան տարի նույնիսկ ի վիճակի չեք եղել քաղաքի հեղեղատարները մաքրել, մի նորմալ շրջանցող տրանսպորտային հանգույց կառուցել (յոթ տարվա մեջ միակը՝ Հյուսիս-հարավի մաս կազմող՝ Կարմիր Բլուրից-ՀԱ թաղամաս տանող կամրջից հետո ճանապարհը վերջնական չեք ավարտել՝ Հաղթանակ թաղամասի մոտ տրանսպորտային կոլապս առաջացնելով և հեռու կանգնելով), բայց արդեն խոսում եք երևակայական մետրոյի երկու կայարանների մասին։
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում հուլիսի 26-ին ժամը 04:09-ին ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Էնգելս թաղամասի շենքերից մեկի 2-րդ հարկի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պատշգամբի փլուզում. պատշգամբում գտնվող քաղաքացին ընկել է ներքև։
Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Փրկարարներն Ազատի ջրամբարի տարածքում ձևավորված կղզյակներից անվնաս դուրս են բերել երեք քաղաքացու և արգելափակված երեք ավտոմեքենա։
Ոստիկանները պարզում են այդ քաղաքացու ինքնությունը, ով հստակ չէր կարողանում պատասխանել, թե որտեղ է բնակվում, իսկ համայնքային ոստիկանները, երբ ցանկացան նրան տեղափոխել տարեցների խնամքի կենտրոն, նա հրաժարվեց։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.8 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.91 դրամ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Մինչ բժիշկները պայքարում են բուժառուի կյանքի համար Էրբունու ոստիկանները պարզել են, որ նա տեղափոխվել է Ագաթանգեղոսի փողոցի 6/1 հասցեի բակից, ով կլինի 20-25 տարեկան և օտարերկրացի։ Ըստ նախնական նա տեղեկությունների այզգությամբ հնդիկ է»։
Այո՛, արդեն իսկ սողում և ուտում էր, ինչպես այժմ, բայց Աստված նրան անիծեց դրանով, որից հետո որովայնի վրա սողալը և հող ուտելը պատիժ դարձավ (Ծննդ Գ 14):
գոստոսի 1-ից սկսած որոշ քաղաքացիներ այլևս չեն կարողանա մինչև 750 հազար լարի վարկ վերցնել արտարժույթով։ Ուժի մեջ կմտնի փոփոխություն, որի համաձայն՝ լարիով եկամուտ ունեցող քաղաքացիները կկարողանան մինչև 750 հազար լարի վարկ վերցնել միայն լարիով։
Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ականների իշխանության տարիներին կառավարության պարտքը 6.157 մլրդ դոլարից հասել է 13.343 միլիարդի։
Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Պաղպաղակ վանիլային» (արտադրված՝ 15․07․2025թ) արտադրատեսակի նմուշը ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, ցուցանիշով չի համապատասխանել մաքսային կանոնակարգերով սահմանված պահանջներին։
39-ամյա տղամարդը հետախուզվում էր գողության և գողության փորձի մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք
Պարեկները սահմանազատել են տարածքը և սպասում են, մինչև կժամանի Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից, որպեսզի ծառը հեռացնեն։
Նորից «Գանգես» գետը Երևանում հունից դուրս է եկել։
Նոր Նորքի համայնքային ոստիկանները, ձեռնարկված միջոցառումների արդյունքում, հուլիսի 22-ին 33-ամյա երիտասարդին «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են բաժին, ապա ներկայացրել նախաքննական մարմին։
Նույնաբովանդակ տեղեկություն քրեական ոստիկանները ստացել էին նաև հուլիսի 11-ին. ապարանցի 41-ամյա տղամարդը Վաղարշապատ քաղաքի բնակիչներից մեկի հողամասում կանեփ է աճեցնում: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ նշված հողատարածքում հայտնաբերվել են կանեփի բույսեր:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Գեղամ Հովսեփյանին պատկանող հացի արտադրամասում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերվել են սննդամթերքի անվտանգության տեխնիկական կանոնակարգով սահմանված մի շարք խախտումներ (Արարատի մարզ, գ. Նոր Խարբերդ):
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակների գործունեությունը դադարեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։
Այսօր՝ հուլիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։ Ժամը 14։10-ի սահմաններում Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում Լոռու մարզի բնակիչ 40-ամյա Դավիթ Դ․-ն իր վարած «Honda Accord» մակնիշի ավտոմեքենայով բախվել է հետիոտնի համար նախատեսված մայթի բազալտե եզրաքարերին և կողաշրջվել։ Վթարի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ 43-ամյա Արմեն Դ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է […]