
Մահացել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) երախտավորներից Անդրանիկ Մարդոյանը

Կյանքի 74-րդ տարում մահացել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) երախտավորներից Անդրանիկ Մարդոյանը։ Նա խորհրդային տարիներին շուրջ 25 տարի նաև ռադիոյի ու հեռուստատեսության եթերից է իր ձայնով ու մշակույթով դարձել մի ամբողջ սերնդի հիշողության անբաժան մասը։
Անդրանիկ Մարդոյանի հոգեհանգիստը տեղի կունենա երկուշաբթի օրը՝ հուլիս 28-ին, երեկոյան ժամը 17:30-ից մինչև 19:30-ը` Մալաթիա-Սեբաստիա վարչական համայնքում գտնվող Սրբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում, իսկ հողարկավորությանը՝ նույն եկեղեցուց, երեքշաբթի` հուլիս 29-ին, ժամը 12:30-ին:
168․am-ը ցավակցում է Մարդոյանների ընտանիքին, հարազատներին, ընկերներին։