Բաժիններ՝

Արագածավան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով կան տուժածներ

Արագածավան-Գյումրի ավտոճանապարհի 27-րդ կմ-ին հուլիսի 26-ին բախվել են «Ford» և «Mitsubishi» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս հայտնվել է ձորակում։

ՆԳ նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած փրկարարները «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին պատգարակով մոտեցրել են շտապօգնության մեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են «Ford» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի  փականը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031