Վրաստանում օգոստոսի 1-ից ուժի մեջ կմտնեն մի շարք փոփոխություններ

2025 թվականի օգոստոսի 1-ից Վրաստանում ուժի մեջ կմտնեն մի շարք փոփոխություններ։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Օգոստոսի 1-ից Թբիլիսիում կավելանան գոտիական-ժամային կայանման համար նախատեսված նոր կայանատեղիներ։ Մասնավորապես, գոտիական-ժամային կայանման համակարգն այս տարվա օգոստոսի 1-ից կգործի՝

1. Մթածմինդայի շրջանում,՝

2. Վազիսուբանիի թաղամասում,

3. Մեծ Դիղոմիում,

4. Բագեբի թաղամասի որոշ հատվածներում,

5. Բերի Գաբրիել Սալոսիի պողոտայում։

  • Magti-ն կբարձրացնի օպտիկամանրաթելային (ամենաարագ և որակյալ) ինտերնետի գինը։ Ընկերությունը պարզաբանել է, որ փոփոխությունը կազդի միայն այն հաճախորդների վրա, որոնք օգտվում են ֆիքսված տնային ինտերնետից կամ ինտերնետ + IPTV ծառայություններից և ակտիվացրել են 50 Մբ/վ արագության փաթեթ: Ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում 50 ՄԲ/վ արագության փաթեթների արժեքը օգոստոսից սկսած կբարձրանա 3 լարիով։
  • Օգոստոսի 1-ից անձնագրերը կունենան նոր դիզայն։ Մասնավորապես կտրամադրվեն նոր էլեկտրոնային անձնագրի, կենսաչափական անձնագրի, կենսաչափական դիվանագիտական անձնագրի և կենսաչափական ծառայողական անձնագրի թարմացված դիզայն, նաև ժամանակավոր և մշտական էլեկտրոնային բնակության վկայականներ և ժամանակավոր էլեկտրոնային անձնագիր. մանրամասները կարդացեք այստեղ։
  • Օգոստոսի 1-ից սկսած որոշ քաղաքացիներ այլևս չեն կարողանա մինչև 750 հազար լարի վարկ վերցնել արտարժույթով։ Ուժի մեջ կմտնի փոփոխություն, որի համաձայն՝ լարիով եկամուտ ունեցող քաղաքացիները կկարողանան մինչև 750 հազար լարի վարկ վերցնել միայն լարիով։
  • Թբիլիսիի և Մումբայի միջև ուղիղ չվերթեր կմեկնարկեն. IndiGo ցածրարժեք ավիաընկերությունը Վրաստանում ավելացնում է նոր ուղղություններ, տեղեկացրել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը։

Տեսանյութեր

Լրահոս