Բաժիններ՝

«Grand Chess Tour: Saint Louis Rapid & Blitz 2025» մրցաշարի միանձնյա առաջատարն է Լևոն Արոնյանը

Սենթ Լուիսում ընթացող «Grand Chess Tour: Saint Louis Rapid & Blitz 2025» արագ և կայծակնային շախմատի մրցաշարի առաջին խաղային օրվանից հետո 100 տոկոսանոց արդյունքով միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Այս մասին հայտնում են Շախմատի ֆեդերացիայից:

Արոնյանը փայլուն մեկնարկեց՝ հաղթանակ տանելով առաջին օրվա բոլոր 3 արագ շախմատի խաղերում:

Առաջին խաղում Արոնյանը հաղթեց աշխարհի գործող չեմպիոն Գուկեշ Դոմարաջուին, երկրորդում՝ Մաքսիմ Վաշիե-Լագրավին, իսկ երրորդում՝ Նոդիրբեկ Աբդուսատորովին:

Մրցաշարի մասնակիցներն են.

Ֆաբիանո Կարուանա

Գուկեշ Դոմարաջու

Նոդիրբեկ Աբդուսատորով

Ուեսլի Սո

Լևոն Արոնյան

Լենիեր Դոմինգես Պերես

Մաքսիմ Վաշիե-Լագրավ

Լե Քուանգ Լիեմ

Սամուել Շանկլանդ

Գրիգորի Օպարին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս