Բաժիններ՝

Պատշգամբի փլուզման հետևանքով 2-րդ հարկից ընկած քաղաքացին տեղափոխվել է ԲԿ

Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում հուլիսի 26-ին ժամը 04:09-ին ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Էնգելս թաղամասի շենքերից մեկի 2-րդ հարկի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պատշգամբի փլուզում. պատշգամբում գտնվող քաղաքացին ընկել է ներքև։

Փրկարար ծառայությունից  հայտնում են, որ դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են՝ քաղաքացին ներքև է ընկել՝ բնակարանի պատշգամբի ճաղավանդակի մասամբ պոկվելու հետևանքով:  

Փրկարարները սահմանազատել են տարածքը և քաղաքացուն մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն»,-ասված է հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031