Բաժիններ՝

Վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտնել է Հայաստան բնական գազի մատակարարումը վերսկսելու մասին։

Ընկերության տարածած համապատասխան հաղորդագրության մեջ նշված է. «Ժամը 13։40-ից վերսկսվել է բնական գազի մատակարարումը, որը ժամանակավորապես դադարեցվել էր Վրաստանի տարածքում՝ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» (DN 1000) հատվածում՝ վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված»։

Նշենք, որ գազի մատակարարումը դադարեցվել էր հուլիսի 24-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս