Բաժիններ՝

Մարմնական վնասվածքներ պատճառած օտարերկրացի երիտասարդը ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանում

Հուլիսի 18-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը ծակած-կտրած վնասվածքներով բուժօգնության է տեղափոխել Երևանի բնակիչ 34-ամյա մի երիտասարդի:

Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Դավիթ Բեկի փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 34-ամյա երիտասարդին դանակով հարվածներ է հասցրել 33-ամյա օտարերկրացի երիտասարդը:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նոր Նորքի համայնքային ոստիկանները, ձեռնարկված միջոցառումների արդյունքում, հուլիսի 22-ին 33-ամյա երիտասարդին «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են բաժին, ապա ներկայացրել նախաքննական մարմին։

Նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս