Բաժիններ՝

Սա պարզ ցույց է տալիս, որ արդեն 7 տարի իշխանությունը հենված է քարոզչական փուչիկների վրա. հիմարներն այլևս գերակշռող թիվ չեն կազմում. Ասլանյան

Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երևանի քաղաքապետարանը հայտարարել է մետրոյի «Սուրմալու» կայարանի նախագծային մրցույթ։ Կարծես «Աջափնյակ» կայարանը կառուցել, շահագործման են հանձնել, հասարակությունն արդեն օգտվում է, անցել են հաջորդին։

Սա պարզ ցույց է տալիս, որ Հայաստանում արդեն յոթ տարի իշխանությունը հենված է քարոզչական փուչիկների վրա, որոնք ամեն դեպքում պայթելու են, որքան էլ հասարակության մեջ զգալի թիվ կազմեն սահմանափակ ինտելեկտ ունեցող հայրենակիցները։

Տղերք, դուք այսքան տարի նույնիսկ ի վիճակի չեք եղել քաղաքի հեղեղատարները մաքրել, մի նորմալ շրջանցող տրանսպորտային հանգույց կառուցել (յոթ տարվա մեջ միակը՝ Հյուսիս-հարավի մաս կազմող՝ Կարմիր Բլուրից-ՀԱ թաղամաս տանող կամրջից հետո ճանապարհը վերջնական չեք ավարտել՝ Հաղթանակ թաղամասի մոտ տրանսպորտային կոլապս առաջացնելով և հեռու կանգնելով), բայց արդեն խոսում եք երևակայական մետրոյի երկու կայարանների մասին։

Հավատացեք, հասարակության մեջ հիմարներն այլևս գերակշռող թիվ չեն կազմում, նույնիսկ նրանք են հասկացել ամեն ինչ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031