
Տղամարդիկ ձերբակալվել են Իսակովի պողոտայում

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները Իսակովի պողոտայում ձերբակալել են մայրաքաղաքի Արգիշտիի և Շարուրի փողոցի բնակիչ երկու տղամարդու:
Ոստիկանությունից հայտնում են, որ 40-ամյա ուղևորի խուզարկությամբ հայտնաբերվել է պալիէթիլենային փաթեթ, որի մեջ կար զիպ փականով երկու տոպրակ:
Մեկի մեջ մարիխուանայի նմանվող 640 գրամից ավելի զանգված էր, մյուսի մեջ` մեթամֆետամինի նմանվող 100 գրամից ավելի զանգված:
Երկու տղամարդն էլ, կազմված փաստաթղթերով հանդերձ, ներկայացվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: