
«Մի քանի տասնյակ լաբորատորիաներ էլ եթե փակվեն, բան չի փոխվելու, որովհետև դրանց ազդեցությունը մեր հասարակական կյանքի վրա 0 է». Հովակիմ Զաքարյան

ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Գիտության միջազգային օրվա կապակցությամբ գործընկերներս նույն հարցն են տալիս ՖԲ-ում, թե ի՞նչ կլինի Հայաստանի հետ, եթե մեր գիտությունը վերանա:
Ոչ մի բան չի լինի, քանի որ արդեն վերացել է: Խորհրդային Հայաստանի փայլուն ժառանգությունը՝ մոտ 25.000 գիտնականով, ՀՆԱ-ի 2%-ից ավել գիտության ֆինանսավորումով, ժամանակակից սարքերով ու շենքերով գիտությունից մնացել է 4500 գիտաշխատող, ՀՆԱ-ի 0.23% ֆինանսավորում, 30-40 տարվա հնության սարքեր ու կիսաքանդված շենքեր:
Մի քանի տասնյակ շատ լավ աշխատող, արդյունավետ լաբորատորիաներն էլ եթե փակվեն, բան չի փոխվելու, որովհետև դրանց ազդեցությունը մեր հասարակական կյանքի վրա 0 է»:
Գիտության միջազգային օրվա կապակցությամբ գործընկերներս նույն հարցն են տալիս ՖԲ-ում, թե ի՞նչ կլինի Հայաստանի հետ, եթե մեր…
Gepostet von Hovakim Zakaryan am Sonntag, 10. November 2019