Աստվածաշնչի Երգ Երգոց գիրք ներառում է հարսի և փեսայի երկխոսությունների ձևի մեջ առնված բանատեղծություններ
Աստվածաշնչի Երգ Երգոց գիրքը ներառում է հարսի և փեսայի երկխոսությունների ձևի մեջ առնված բանատեղծություններ, որտեղ այլաբանորեն անդրադարձ է կատարվում Քրիստոս-եկեղեցի շնորհական միությանն ու բարձրագույն մարգարեությանը Մեսսիայի մասին:
Երգ Երգոց գիրքը բաժանվում է յոթ հիմնական բանաստեղծությունների, որտեղ արտահայտվում են երկու սիրահարների հոգեզմայլ զգացմունքերը, իսկ տարփանքը նրբորեն քողարկված է դաշտային խորհրդանիշների տակ: Միմյանց անդադար որոնող, փնտրող, գտնող այս երկու սիրահարների երկխոսությունները երբեմն-երբեմն ընդմիջվում են ոչ այնքան բարյացկամ օտարոտի ձայներով. դրանք երկու սիրահարների ազգականների բացականչոցներն էին, որոնք կարծում էին, թե այդկերպ կկարողանան խաթարել սիրահարների հավերժական սերը:
Կրոնական ավանդությունը գրքի հեղինակ է համարում Սողոմոն թագավորին: Ամենայն հավանականությամբ գիրքը գրվել է Սողոմոնի պատանեկան հասակում: Գրքում մեզ հանդիպող համարձակ ու անկեղծ հատվածները հաճախ զարմացրել և նույնիսկ տարակուսանք են առաջացրել հավատացյալների շրջանում: Այդ պատճառով էլ դեռևս հնադարից այն մեկնաբանվել է իբրև խորհրդանշական և այլաբանական բանաստեղծություն:
Այդուհանդերձ չպետք է մոռանալ, որ տղամարդու և կնոջ փոխադարձ միությունն ու սերը աստվածային օրենք է, իսկ սիրո արտահայտումը` յուրաքանչյուր անհատի պատկերացումը երևույթի մասին:
Սերը Աստծո կողմից մարդուն պարգևած ամենաոգեղեն զգացմունքն է, այն անհատական է յուրաքանչյուրի համար, և ով ապրում է այդ զգացմունքը, իրավունք ունի այն արտահայտել իրեն բնորոշ կերպով, հատկություններով և տարօրինակությամբ:
Արմեն Չաքմիշյան
Qahana.am