Նոյեմբերի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հայաստանը հանձնառու է շարունակելու և առավել խորացնելու Սուրբ Աթոռի հետ սերտ համագործակցությունը ու գործընկերությունը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կամբոջայի թագավոր Նորոդոմ Սիհամոնիին՝ Կամբոջայի Թագավորության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-ից 11-ը պաշտոնական այցելությամբ կժամանի Հայաստան:
Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար Փոլ Ռիչարդ Գալլագերը ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան։
Գալա ընթրիքին Ջոեֆ Ֆարգիերը արյունաբանական կենտրոնում բուժվող 12-ամյա Արկադի Մելքոնյանին է նվիրել իր կիթառը։ Վերջինս էլ շնորհակալություն հայտնելով թանկ նվերի համար Ֆարգիերին է նվիրել հայկական դուդուկ։
«Ի՞նչ է՝ ստացվում է՝ արհեսատական այսպես 15 տարի ընդունեցին առարկան, սովորեցին։ Ինչ է՝ մեր երկիրն արհեստակա՞ն է իր ուսումնական պլանում փոփոխություն կատարել։ Պատգամավորի ասածն իրականության հետ որևէ կապ չունի։ Գիտե՛ք, դա միտում է, որը նկատվում է շատ երիտասարդ պատգամավորների մոտ, որոնք կարծում են, որ իրենցից առաջ ոչինչ չի եղել և իրենք են այս երկրի կրթական համակարգի բարեփոխիչները»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Տեր Մարկոսը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել դստեր՝ Արփիի հետ՝ գրելով. «Գնում ենք Արցախ»:
Երևանից Կապան հասնելու համար պահանջվող մոտ 5 ժամը հնարավոր է՝ դառնա 40 րոպե։ Հաջորդ տարվանից կրկին սկսելու է գործել Կապանի օդանավակայանը։ Չվերթներ կիրականացնի 19 տեղանոց լեհական Let L-410 ինքնաթիռը։ Օդանավակայանն ու ինքնաթիռը «Սյունիք օդանավակայան» ՍՊԸ-ի հաշվեկշռի վրա են։ Այն հիմնադրել է Սյունիքի մարզի զարգացման և ներդրումների հիմնադրամը։
Նոյեմբերի 8-ին, ժամը 16:59-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Այրք գյուղում այրվում է անասնակեր:
Նոյեմբերի 8-9-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ:
Երբ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը նոյեմբերի 6-ին Աբրահամ Խաշմանյանին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակեց, ՀՖՖ գործկոմի շատ անդամներ գրոհ սկսեցին նրա դեմ։
Վերջին օրերին հանրային դիսկուրսում տարբեր հարցեր են դրվում շրջանառության մեջ, որոնց նախնական փուլերում հասարակությունն այդքան էլ ուշադրություն չի դարձնում, սակայն դրանց մասին շարունակ մեկնաբանություններ են հնչում եւ տարբեր թեզեր շրջանառվում։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` 2016-ի Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին զինվորները նորմալ բժշկական սպասարկում չեն ստացել: Քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաԺողովի նիստում, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, այդ օրերի ռազմական գործողություններին մասնակից մի բժշկի են քննել, որն այժմ պաշտպանական ոլորտում չի աշխատում:
«Տևական ժամանակ է՝ «Ժողովուրդ» օրաթերթը չի դադարում դժգոհություններ ստանալ ավտոներկրողներից՝ կապված Գյումրու ավտոմաքսատան մոտ գոյացած հերթերի հետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար Փոլ Ռիչարդ Գալլագերին:
Նոյեմբերի 8-ին, ժամը 18:30-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գյումրի-Բավրա ավտոճանապարհին՝ «Ղոչի աղբյուր» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նոյեմբերի 8-ին, ժամը 16:20-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ «Թեժ Լեռ» հանգստյան տան մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 9-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Նոյեմբերի 7-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ ստացվեց, որ երթուղային ավտոբուսում գողացել են մի աղջկա դրամապանակը, որի մեջ եղել էին փող ու զեղչի քարտեր։
ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված գրության հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով բացահայտվել է հերթական կոռուպցիոն բնույթի հանցագործություն։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 41-ամյա տղամարդուն:
ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Մյասնիկյանի համայնքապետարանում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Երեք անձի մեղադրանքներ են առաջադրվել, որոնցից երկուսը համայնքի ներկա և նախկին ղեկավարներն են, իսկ երրոդը՝ համայքի աշխատակազմի քարտուղարը:
Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 8-ին, ժամը 00.10-ին, 45-ամյա Սվետլանա Մ.-ն ներկայացել է ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք:
ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Բյուրական համայնքի ավագանու 2014 թվականի հունվարին կայացրած որոշման համաձայն՝ համայնքի օրվա կարգավորիչ ջրամբարից իրավաբանական և ջրավազաններ ունեցող ֆիզիկական անձանց խմելու ջրի սպասարկման ծառայություն իրականացնելու համար սահմանվել է մեկ խմ ջրի դիմաց 150 դրամ տեղական վճար։
Արդեն երկրորդ օրն է, ինչ ՀՅԴ երիտասարդական միության անդամներն ու ԵՊՀ Հայ բանասիրության, Պատմության և այլ ֆակուլտետների ուսանողները ԿԳՄՍՆ շենքի մոտ նստացույց են անում՝ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով: Երեկ երիտասարդները գիշերել են նախարարության շենքի մոտ, այսօր այնտեղ մնալ չեն պատրաստվում:
ՀՀ գլխավոր դատախազությունից ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն ստացված գրության հիման վրա կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ կառավարության 2001 թվականի փետրվարի 7-ի որոշմամբ Բյուրեղավանում գտնվող «Հայապակի» ընկերության 573․733․000 դրամ արժողությամբ՝ 80 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասերը ուղղակի վաճառքի պայմանագրով 145․000․000 դրամով օտարվել են Էջմիածնի բնակիչ մի կնոջ՝ պարտադիր պայմանով, որ առաջիկա 3 տարիների ընթացքում համապատասխանաբար 100, 80 և 70 միլիոն դրամ ներդրումներ կատարի և որպես սոցիալական երաշխիք 350, 500 և 700 աշխատատեղ ապահովի։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ նշել է փայտածուխի, շինափայտի ներկրման տվյալների աճը: