ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է․ «Նիկոլ Փաշինյանին անձամբ չեմ ճանաչել: Վարչապետ Փաշինյանի հետ մեկ-երկու անգամ բարևել ենք միմյանց՝ ընդհանուր միջոցառումների ժամանակ: Նրա այսօրվա ելույթին ծափահարում եմ և հայտարարում. Մել Դալուզյանը նաև իմ անձնական պաշտպանության ներքո է: Մթագնածությանը՝ հավիտյան ՈՉ: ՄԱՐԴ եղեք, ՄԱՐԴԻԿ»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Կոտայք ՋՕԸ-ում` ջրօգտագործողների միությունում միջադեպ էր տեղի ունեցել։ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր թեկնածուին է ցանկացել նշանակել ՋՕԸ պետի պաշտոնակատար, սակայն գյուղացիները դիմադրել են, ծեծկռտուք է սկսվել։ Մեզ մի շարք մանրամասներ են հայտնի դարձել դեպքի հետ կապված, մասնավորապես՝ ՋՕԸ-ի նոր պետը՝ Գուգո Օսիպյանը, Ռոմանոս Պետրոսյանի մորաքրոջ տղան է, այդ պաշտոնում նրա նշանակմանը օգնել է Պետրոսյանի մեկ այլ բարեկամ Պավել Ցուգունյանը՝ մականունը՝ Պաշ։
Հայաստանի ծանրամարտի Օլիմպիական խաղերի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի հանրապետության վարչապետը կողմ է տրանսգենդերի մասին ֆիլմի նկարահանմանը և չաջակցումը համարում է խայտառակություն։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ երեկոյան ժամը 10-ից «Սանիթեք» ընկերությունը սկսել է Երեւանում հավաքել իր աղբամանները։ Դա բացատրեցին այսպես․ «Քանի որ Երեւանի քաղաքապետարանը միակողմանի խզել է պայմանագիրը «Սանիթեքի» հետ, իսկ «Սանիթեքի» գույքը գրավադրված է բանկում, այդ թվում՝ նաեւ աղբադույլերը, ուստի ընկերությունը հավաքում է իր գույքը, որ հանձնի բանկին»:
«Բա որ փակվի, ուր պիտի երթանք… մեր ու հեր չունենք, ուր պիտի էրթանք մնանք…»,_ասում է գիշերօթիկում ապրող փոքրիկը չկարողանալով բարձրացնել անզորությունից խամրած աչքերը…
«Դիրքապահ» Քառօրյա պատերազմի մասնակիցների միավորումը վաղը՝ ժամը 12։00-ին, Ազատության հրապարակից քայլերթով շարժվելու է կառավարության շենքի մոտ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղեկացնելու ՀՀ ազգային արժեքներին սպառնացող անհատների մասին։
Նոյեմբերի 11-ին, ժամը 15-ի սահմաններում, ոստիկանության Դավիթաշենի բաժնմունքի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Ծերենցի փողոցից բերման են ենթարկվել Ջերմուկ քաղաքի 22-ամյա մի բնակչի, որը սեպտեմբերի 25-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
Նոյեմբեր ամսվա տարբեր օրերի ոստիկանության Էրեբունու և Քանաքեռ-Զեյթունի բաժիններում մեքենաների կողային հայելիների գողության վերաբերյալ մի քանի ահազանգ էր հնչել։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 14-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի, Մազմանյան փողոցների, Բաշինջաղյան փողոցի 6, 182, 184, 190, 194 շենքերի, ինչպես նաև 159-191 կենտ համարների, Մարգարյան փողոցի 2-րդ նրբանցքի 3, 5, 8, 10, 10/1, 12, 14, 7, 7/1, 9, 11, 13, 15, 1/1, 20/2, 20/3 շենքերի ջրամատակարարումը:
Նոյեմբերի 6-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գողացել են Արենի և Ռինդ բնակավայրերի միջնամասում գտնվող ու Արենի համայնքին պատկանող խողովակները։
Վաշինգտոնում հայերը, հույները և քրդերը բողոքի ակցիա են անցկացնում Սպիտակ տան դիմաց, որտեղ պլանավորվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:
Բնապահպանների կողմից հաճախ է բարձրացվում այն հարցը, որը կապված է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» գործունեության ու դրա արդյունքում հողերի և ջրերի աղտոտման մակարդակը բարձրացնելու, բնակչության մոտ արձանագրվող հիվանդությունների աճի հետ:
Քննիչները քրեական գործ են հարուցել 15-ամյա աղջկա մահվան փաստով, որը հանգստանում էր «Արտեկ» միջազգային մանկական կենտրոնում (Գուրզուֆ, Ղրիմ):
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:
Նոյեմբերի 13-ին, ժամը 18:33-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Ավան-Առինջ թաղամասի 1-ին միկրոշրջանի թիվ 3/3 շենքի բնակարաններից մեկի բնակիչը փակվել է տանը, փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով պատուհանից:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իմ գործընկերներ Արտակ Մանուկյանի ու Բաբկեն Թունյանի հետ շրջանառում ենք նոր նախագիծ, որով սահմանափակում ենք Հայաստանի բաշխիչ ցանցերի, Հայռուսգազարդի և այլ հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից անհամաչափ բարձր աշխատավարձերի ներառումը գազի, էլեկտրաէներգիայի և այլ ապրանքների սակագների մեջ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միանշանակ չի ընկալում աղմուկ բարձրացրած «Հուզանք ու Զանգ» ներկայացման մասին հնչող այն որակումները, թե այն սատանիստական է: Վարչապետի համար հասկանալի չէ, թե ինչ է սատանիզմը և ինչին կարելի է տալ այդ որակումը: Փաշինյանը այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով պատգամավոր Արթուր Մանուկյանի հարցին:
Մել Դալուզյանն իմ անձնական պաշտպանության ներքո է. ՀՀ վարչապետի խոսքերին ծափահարում են ԱԺ-ում
«Ես պետք է շնորհակալություն հայտնեմ Հայ բանասիրության, Պատմության, Սոցմանկավարժության ֆակուլտետներին՝ իրենց քաջության և ազգային արժեքներին հավատարիմ լինելու համար»,- «168 TV»-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դասախոս, լեզվաբան Նարինե Ներսիսյանը:
«Փաստաբանների պալատն Ազգային անվտանգության ծառայությունից գրություն չի ստացել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը՝ անդրադառնալով երեկ ԱԱԾ-ի կողմից ձերբակալված 2 փաստաբանի հարցին:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի մոտ շարունակվում է ՀՅԴ երիտթևի և ԵՊՀ ուսանողների հանրահավաքը՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով։ ՀՅԴ երիտթևի ներկայացուցիչ Արգիշտի Գևորգյանի խոսքով՝ մամուլից տեղեկացել են, որ իշխանությունը ցանկանում են գնալ երկխոսության, այսինքն՝ երկխոսության գնալու միտումներ են տեսնում։
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հերքում է լուրերը, թե Եվրասիական տնտեսական միության կողմից ՀՀ կառավարությանը՝ որպես նվիրատվություն հանձնված չորս ավտոմեքենաներից մեկը շահագործվում է իր կողմից:
«168 TV»-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն ասաց, որ Հայոց լեզու, Հայ գրականություն և Հայոց պատմություն առարկաները չպետք է պարտադիր լինեն ոչ մասնագիտական ֆակուլտետներում:
Մեկնարկել է Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը. ՈՒՂԻՂ
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը վստահեցնում է՝ աշխարհի վերջը մոտեցել է, քանի որ այն, ինչ այսօր կատարվում է մեր շուրջը՝ եկեղեցու վրա հարձակումը, միասեռականների գործողությունները, հուշում են այն մասին, որ աշխարհի վերջը շատ մոտ է:
Ասում եք՝ զգուշացրել եք, բայց դրանով հարցը չի լուծվում, քայլեր են պետք. Պատգամավորը՝ Էրիկ Գրիգորյանին
Անչափահասին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ պետական վերահսկողական ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանը վկայի կարգավիճակում հարցաքննվել է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը:
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի հեռուստակայանը սնող 10կՎ էլեկտրահաղորդման գծի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու նպատակով նոյեմբերի 13-20-ը՝ ժամը 10:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում, Ապարանի հեռուստակայանը հոսանքազրկվելու է:
«Պրոֆեսորադասախոսական կազմի գերակշիռ մասը ստորագրել է այս հայտարարության տակ և համամիտ է այս հայտարարությանը, բացառություններ, իհարկե, կան»,- այսօր ԵՊՀ Հայ բանասիրության և Պատմության ֆակուլտետների դասախոսների տարածած հայտարարության մասին խոսելիս ասաց Հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանը:
Նոյեմբերի 12-ին ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ոստիկանության Լոռու մարզային վարչության ու ենթակա բաժինների անձնակազմին ներկայացրեց մարզային վարչության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Տիգրան Կարապետյանին։