«Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում հ/կ-ի ներկայացուցիչներն այսօր Ազատության հրապարակից քայլերթով եկել էին Կառավարության շենքի մոտ՝ պահաջելու, որպեսզի կառավարման համակարգից հեռացվեն բոլոր այն անհատները, որոնք վտանգում են հայոց լեզուն ու ազգային արժեքները։
Նոյեմբերի 14-ին, ժամը 13:25-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած:
«Որպես օրենքի նախագծի հարակից զեկուցող հանդես գալու հետ կապված ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանի նկատմամբ սպառնալիքներ հնչեցվելու մասին տեղեկություններ պարունակող ԶԼՄ հրապարակումները Գլխավոր դատախազությունից ուղարկվել են Ոստիկանություն՝ դրանցում ներկայացված հանգամանքների կապակցությամբ ստուգողական գործողություններ կատարելու հանձնարարությամբ»:
Տեսագրությունում պատկերված անձինք կասկածվում են խաբեությամբ հուշանվեր թղթադրամով գնումներ կատարելու մեջ։
Կառավարությունն այսօր ընդունեց որոշում, որով Ամանորի գլխավոր միջոցառումների անցկացման պարտավորությունը դրվեց Երեւանի քաղաքապետարանի վրա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
ՀՀ ԶՈՒ սպառազինության պետ – վարչության պետ, գեներալ-մայոր Պ. Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է նոյեմբերի 14-ին Մոսկվայում անցկացվող ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ռազմատեխնիկական կոմիտեի հերթական նիստին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանին:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ոչ հաստատում, ոչ հերքում է լրագրողների՝ Բաքու այցի մասին տեղեկությունը:
Նոյեմբերի 14-ի ցերեկը, 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Կառավարությունը 453 անօթևան ընտանիքի բնակարան ունենալու տարբերակ է առաջարկում
«Ժանգոտ մեքենաների կուզովներից ու բուդկաներից պիտի ազատվենք». Նիկոլ Փաշինյան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նաֆսիկա Նանսի Էվա Վրայլային՝ մեր երկրում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Նոյեմբերի 13-ին ժամը 20:40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 1978թ. ծնված Մ. Ղ.-ի կողմից վարած «Mersedes Benz C 180» մակնիշի ավտոմեքենան Շահումանի Զուար համայնքի վարչական տարածքում գտնվող «Տաք ջուր» կոչվող տեղամաս տանող ավտոճանապարհի 6-րդ կմ-ին գտնվող կամուրջից ընկել է « Թութխուն» գետի մեջ, ինչի հետևանքով վերջինս և ուղևորներ` ՀՀ Երևան քաղաքի բնակիչ, 1975թ. ծնված Ա. Հ.-ն և Մարտակերտի շրջանի բնակիչ,1986թ. ծնված Ա. Ա.-ն մահացել են:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մտահոգ է «Թռչունյան տուն» երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունում խնամվող երեխաների ճակատագրով և պատրաստ է, անհրաժեշտության դեպքում, ստանձնել նրանց խնամքի հարցը:
Մոսկվայում գնդակահարել են թաիլանդական բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն (Քիքբոքսինգի համաշխարհային պրոֆեսիոնալ ասոցիացիայի վարկածով) Աշոտ Բոլյանին:
«Վաղարշապատ» բժշկական կենտրոնից նոյեմբերի 14-ին ժամը 10:00-ին ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 27-ամյա մի երիտասարդ:
«Բա Վայոց ձորի մարզպետարանն ինչո՞վ էր զբաղված». Նիկոլ Փաշինյան
Նոյեմբերի 13-ին, ժամը 16.55-ին, ոստիկանություն է զանգահարել Կուրղինյան փողոցի մի բնակչուհի և հայտնել, որ նախորդ օրը ցերեկը Երևանի թիվ 116 հիմնական դպրոցի բակում «ԲՄՎ» մակնիշի մեքենայից կրակոցներ են արձակել և սատկացրել փողոցային երկու շուն:
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է գրպանահատությունը մասնավոր մեղադրանքից տեղափոխել հանրային մեղադրանքի տիրույթ: Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ 97 կողմ ձայնով:
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ժամանակավոր կալանավորման կիրառումը մերժելու մասին դատարանի որոշումը բողոքարկելի դարձնելու մասին օրենքի նախագիծը: Այս մասին օրենքի նախագիծը ներկայացրել էր ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը:
Նիկոլ Փաշինյանը խորհուրդ է տալիս իրազեկման արշավ սկսել Հ1-ով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 13-ին այցելել է Վաշինգտոն, որտեղ նրան Սպիտակ տանն ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը. քրդական, հունական ու հայկական կառույցները բարձրաձայնել են ընդդեմ այս այցի՝ բողոքի ցույց անցկացնելով Սպիտակ տան մոտ:
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է տարածքային կառավարման մարմինների գործունեությունը կարգավորել օրենքով, այլ ոչ թե նախագահի հրամանագրերով: Նախագծով հստակեցվում են նաև մարզպետների լիազորությունները:
13.11.2019թ. ուշ երեկոյան Hraparak.am-ում «Ծեծկռտուքի մասնակիցները մարզպետի ազգականներն են եղել» վերնագրով հրապարակում է հայտնվել, որում անդրադարձ է արվում 11.11.2019թ. Կոտայք ՋՕԸ-ում տեղի ունեցած միջադեպին, ըստ որի «Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր թեկնածուին է ցանկացել նշանակել ՋՕԸ պետի պաշտոնակատար, սակայն գյուղացիները դիմադրել են, ծեծկռտուք է սկսվել»:
Եթե ժողովրդի վարչապետն ու նրա սուպերնախարարը սպորտի մասին գոնե մի փոքր պատկերացում ունենային, ապա կիմանային, որ սպորտի հիմքը fair play-ն է (ազնիվ խաղ)` սպորտային էթիկայի և բարոյականության կանոնները: Fail play-ի հիմնական սկզբունքներից մեկը ցանկացած տեսակի խթանիչների օգտագործման բացառումն է:
՝«Փակվում են գիշերօթիկները. պատրա՞ստ են ընտանիքներն ընդունել երեխաներին» թեմայով քննարկմանը մասնակցում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Քալանթարյանը, ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնի ղեկավար Միրա Անտոնյանը, «Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագրի ղեկավար Գայանե Մարտիրոսյանը:
Արդեն 14 օր է՝ Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետարան, ինչը, սակայն, քաղաքապետ Հայկ Մարությանը դեռ չի ստորագրել:
Բողոքի ակցիաներ` ՀՀ կառավարության դիմաց. ՈՒՂԻՂ
Ազգային անվտանգության ծառայությունը, ուշադրության կենտրոնում պահելով միջազգային պայմանագրերով և ՀՀ ներպետական օրենքներով ամրագրված երեխաների իրավունքները, ինչպես նաև՝ որդեգրման և ընտանիքի պահպանման բնագավառներում ծնողների և պետության օրինական շահերը պաշտպանելու հարցը, օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման դեպքեր:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տեւական ժամանակ է, ինչ երթեւեկության կանոնների խախտման բալային համակարգի ներդրման մասին նախագիծը անհասկանալի պատճառներով չի ներկայացվում ԱԺ` երկրորդ ընթերցման: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ կառավարությունը մտադիր է նախագծում փոփոխություններ անել: