Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով բացահայտվել է հանցագործության դեպք։
Չինաստանի Շենչժեն քաղաքի բնակիչը ձախ աչքով կուրացել է այն բանի պատճառով, որ չափազանց շատ է օգտվել սմարթֆոնից:
Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Արտաշատի գործընկերների հետ համատեղ նոյեմբերի 13-ի գիշերը Արտաշատում հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին մի տղամարդու։ Լոռու Քարինջ գյուղի բնակիչ, 64-ամյա տղամարդը հոկտեմբերի 24-ից ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Նոյեմբերի 14-ին, ժամը 11-ին, ոստիկանություն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, թե մոտ տասը րոպե առաջ Տիտոգրադյան փողոցում մոտ տասը հոգով մի երեխայի են ծեծել: Մեկնել է ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը:
AntiFake.am-ին տեղեկություններ են փոխանցվել, որ Կոնդի կառավարական առանձնատների մուտքը պաշտպանող նախկին սյունային պատնեշները փոխարինվում են նոր` առավել պաշտպանիչ նշանակության և անվտանգության ուժեղացված համակարգ ունեցող պատնեշով, այդ թվում՝ «դռոնների» խլացուցիչներով։
Նոյեմբերի 13-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցների աչալուրջ ծառայության շնորհիվ գրպանահատության հերթական դեպքը բացահայտվեց:
ՀՀ գլխավոր դատախազությունից Կոտայքի մարզի դատախազություն է ուղարկվել Երևանի բնակիչ, Ռ. Խ.-ի դիմումը, որով վերջինս մի խումբ անձանց մեղադրում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 15-ին՝ ժամը 22:10-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում տարածքային ստորաբաժանումներում շարունակվում են արձանագրվել ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։
«Սպառողների ազգային ասոցիացիայի» փոխնախագահ, մոնիտորինգի և մարքետինգային հետազոտությունների բաժնի պետ Ռուբեն Հայթյանից հետաքրքվեցինք՝ արդյո՞ք տեղին են այն մտահոգութունները, որ պանիրը պատրաստում են կաթի փոշուց և բուսայուղից։
«Եթե նախկին սննդակարգում միայն կարտոֆիլ էր ուտում, քաշը չէ՞ր ավելանում: Նախկին սննդակարգում տեսականին ավելի քիչ էր, և զինվորը կենտրոնացած էր մեկ-երկու բանի վրա: Հիմա տեսականին ավելի շատ է, և նա ընտրելու ավելի մեծ հնարավորություն ունի: Երկրորդ՝ զինվորի քաշի մասին սնունդ ապահովողը չի մտածում, այլ հրամանատարը, որը պիտի մարտական պատրաստության միջոցով այնպես անի, որ զինվորն ավելորդ քաշ չունենա: Զինվորն ավելորդ քաշը կորցնում է մարզումների միջոցով»,- ընդգծեց Արծրուն Հովհաննիսյանը:
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով՝ Լոռու մարզային փրկարարական վարչության Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար Սամվել Վարդանի Դևելյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ գոհ է ԿԳՄՍ նախարարության՝ «Մել» ֆիլմը ֆինանսավորելու որոշումից:
Ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները, գիշերային ուժեղացված ծառայության ընթացքում, Քուչակից Ծաղկաշեն գյուղ տանող ճանապարհին նկատել են, որ տրակտորով համայնքային սեփականություն հանդիսացող դաշտից հող են բեռնում խոշոր բեռնատարի թափք։
«Երբ ես ավարտեցի համալսարանը, ինձ ասաց՝ գնա բանվորություն արա, ասաց՝ բանվորի քրտինքի հոտը կքաշես, միգուցե մի բան կստացվի»,- հոր մասին խոսելիս՝ առաջինն այս պատմությունն է հիշում Աշոտ Կիրակոսյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևային:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 15-ին հյուրընկալել է Վրաստանի Համագործակցության հիմնադրամի նախագահ Դավիթ Սագանելիձեին:
Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Որպեսզի պատկերացնեք, թե ինչքան հետադիմական և անարդյունավետ բյուջե է նախագծել Երևանի քաղաքապետարանը 2020 թվականի համար ներկայացնում եմ երկու թիվ․
«Նախկին ռեժիմից շատ մարդիկ շարունակում են աշխատել: Խոսքն այն մասին չէ, որ որոշ պրոֆեսիոնալ մարդիկ, այսինքն՝ այն մարդիկ, որոնք չինովնիկական պաշտոններ են զբաղեցնում նախարարություններում և կատարում են չինովնիկական աշխատանքներ, նրանք, անկախ իրենց պատկանելությունից, պետք է շարունակեն աշխատել, եթե պրոֆեսիոնալներ են, բայց տեսնում ենք, գիտենք, որ նախ՝ ռեժիմի շատ անդամներ շարունակում են կառավարել որոշ ոլորտներ, այդ թվում՝ ստվերային կառավարել որոշ ոլորտներ, դա ակնհայտ երևում է ամեն ինչից: Եվ շատ ակնհայտ է, որ նախկին ռեժիմը դեռ չի հանձնվել»:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող նախաձեռնության անդամների ասուլիսը՝ ուղիղ. tert.am
Նույեմբերի լույս 13-ի գիշերը ոստիկանության Գորիսի բաժնի պարեկայինները ստուգման նպատակով կանգնեցրել և բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել Արտաշտի բնակիչ, մի երիտասարդի վարած խոշոր բեռնատարը։
«Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հանդիպել է փաստաբաններ Նելլի Պապյանի և Ալինա Ավետիսյանի հետ, որոնց ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտը մեղադրանք է առաջադրել առանձնապես խոշոր չափերով գումարը խարդախությամբ հափշտակելու համար»,- 168.am-ին ասաց Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը:
Ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները․ նոյեմբերի 13-ին՝ ժամը 15․10-ին, Կոտայքի Պռոշյան գյուղի Երևանյան փողոցում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել մի երիտասարդի։
Հայաստանում կա թափուր աշխատատեղերի պրոբլեմ։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ուրախ եմ, որ կազմակերպությունը որոշել է ներկայացնել «Սպառողական գիտելիքի հիմունքներ» գիրքը: Պետք է նշեմ, որ Սպառողների միջազգային կազմակերպության 121 երկրները, այդ թվում՝ Հայաստանը, արդեն սպառողների շահերի վերաբերյալ գործունեություն են ծավալում, և ներդրվել է երկու մոտեցում՝ առաջինը սպառողների իրավունքների պաշտպանության օրենքն է, երկրորդը՝ սպառողական կրթությունը, որը ներառում է սպառողների 8 իրավունք: Սպառողական կրթության մեջ կառանձնացնեմ երեք կարևոր բաղադրիչ. առաջինն ուսումնական ձեռնարկի ստեղծումն է, երկրորդը՝ ուսուցիչների վերապատրաստումը, իսկ երրորդն այն մեթոդներն են, որոնցով երեխաներին կներգրավենք գործընթացի մեջ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) գործունեության հաշվետվությունը, քննարկվել ֆոնդի հետագա անելիքները:
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նոյեմբերի 15-ին կառավարական առանձնատանը հյուրընկալել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևային:
Օդի ջերմաստիճանը 15-ի ցերեկը, 16-17-ը` հատկապես ցերեկն, աստիճանաբար կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 6-7 աստիճանով:
Մխիթարյան միաբանությունը շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր անմիջապես արձագանքել են և իրենց աջակցությունն են հայտնել Վենետիկի Սուրբ Ղազար կղզու աղետալի վիճակի հետևանքները վերացնելու գործում:
Նոյեմբերի 14-ին, ժամը 23.30-ին, Երևանի Սիլիկյան թաղամասի 10-րդ փողոցում «Քրայսլեր» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը. 31-ամյա վարորդը և 36-ամյա ուղևոր Արման Ժահմարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Արման Ժահմարյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Կատարվում է քննություն։