«Ժամանեցի Հռոմ։ Հանդիպում եմ Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի հետ»։
Հռոմում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիին:
Ռուսաստանի Դաշնության բարձրագույն կրթության և գիտության նախարար Միխայիլ Կոտյուկովի հրավերով նոյեմբերի 21-ին ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Մոսկվայում մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների գիտության և տեխնիկայի ոլորտի նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների 5-րդ խորհրդակցությանը, որտեղ նա հանդես է եկել ելույթով:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու պաշտոնական փաստաթղթերի ապօրինի ձեռք բերելու և օգտագործելու բոլոր հանգամանքները:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը նոյեմբերի 21-ին ժամանեցին Հռոմ:
57 տարեկան հասակում Վանկուվերում մահացել է Spirit of the West կանադական ռոք-խմբի ֆրոնտմեն Ջոն Մանը: Այդ մասին հայտնել է ETCanada-ն:
Նոյեմբերի 20-ին ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողներն ու Լոռու մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները հերթական ուժեղացված ծառայությունն են իրականացրել՝ բնապահպանական ոլորտի օրինախախտումների կանխման ու բացահայտման նպատակով։
Ղազախները շնորհակալ են, որ մեր շնորհիվ իրենց պատմությունը պահպանվել է, բայց մեր վարչապետը մեզ «սուրճ խմող» է անվանում:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետի` հաշվառման-քննական և տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության գծով տեղակալ Արթուր Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել:
Նոյեմբերի 21-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը ընդունեց Ռուսաստանի Դաշնության ԱԻ նախարարի տեղակալ Նիկոլայ Գրեչուշկինի գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել է բնակարանային գողության և գողության փորձերի տաս դեպք:
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, նոյեմբերի 18-ին Հալաբյան և Արզումնայն փողոցների խաչմերուկում հայտնաբերել ու ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 44-ամյա մի տղամարդու։
21.11.2019թ.-ին Արթուր Տոնոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը
Նոյեմբերի 19-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանի հագուստի խանութներից մեկում գողացել են մի կնոջ թանկարժեք դրամապանակը, որի մեջ եղել էին 115․000 դրամ, 70․000 դրամ արժողությամբ ոսկե հուշանվեր, անձը հաստատող փաստաթուղթ, բանկային ու զեղչի քարտեր։
«Կառավարության այս տարվա 60 էջանոց ծրագրում ընդամենը 2 նախադասություն էր հատկացված ավիացիային. առաջին, որ գործող չվերթերի հաճախականություններն ավելացվեն, և երկրորդ, որ ՔԱԿ-ն օդում էկոլոգիային հետևի»։
ՀՀ պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի» 2019թ. համագործակցության պլանի համաձայն՝ նոյեմբերի 18-ից 21-ը ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետում ՆԱՏՕ-ի փորձագետների կողմից անցկացվել է ՀՀ ՊՆ ռազմական ուսումնական հաստատությունների ավագ դասախոսական և մեթոդական կազմի ներկայացուցիչների վերապատրաստման դասընթացի 3-րդ փուլը:
Նոյեմբերի 21-ին, ժամը 13:59-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում՝ երկհարկանի շինության տանիքում, հրդեհ է բռնկվել:
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Իտալիայի Հանրապետություն։ Հայաստանի վարչապետը գտնվում է Միլան քաղաքում։
Դավիթ Անհաղթի փողոցի 8 շենք հասցեում գտնվող «Երևանի տեխնոլոգիական սարքավորումների գործարանի» գործադիր տնօրեն Հրանտ Երիցյանն ահազանգում է՝ հարակից տարածքում ընթացող շինարարարական աշխատանքների հետևանքով փլուզվել է գործարանի պարիսպը, որը գործարանին ծառայել է մի քանի տասնամյակ:
Պուշկին փողոցում տեղի ունեցած հրդեհի պատճառները պարզելու համար կիրականացվի հետաքննություն։ Այս պահին ընթանում են հրդեհաշիջման աշխատանքներ, քիչ անց հրդեհը կմեկուսացնեն։ Բայց միանշանակ է, որ այստեղ մարդկային գործոնն է մեծ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը։
«Այս պահին ընթանում են հրշեջաշիջման աշխատանքները, կարծում եմ՝ կրակի տարածման վտանգ չկա, դեռևս կրակի մեկուսացման հրահանգ չի տրվել։ Հրդեհը բռնկվել է միայն տանիքում։ Հրդեհի հետևանքով տուժածներ չկան»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ֆելիքս Ցոլակյանը։
Նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով, 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Պուշկին փողոցում գտնվող «Գարեջրի ակադեմիա» գարեջրատան շենքում բռնկված հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են։ Ավելացվել է մարտական հաշվարկների թիվը։ Դեպքի վայրում է նաև Տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, ով լրագրողների հետ զրույցում նշեց, որ հրդեհի բռնկման պահին շենքի տարածքում է եղել, նկատել է հրդեհը և անմիջապես զանգահարել է Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին և հաշված րոպեներ անց դեպքի վայր են ժամանել հրշեջ փրկարարները։
Հրշեջ փրկարարները շարունակում են Պուշկին-Աբովյան խաչմերուկում գտնվող «Գարեջրի ակադեմիա» գարեջրատան և հարակից շենքի տանիքների հրդեհաշիջման աշխատանքները։ Դեպքի վայրում է չորս մարտական հաշվարկ, հրշեջներին դեռ չի հաջողվում մարել հրդեհը։ Տանիքը գրեթե ամբողջությամբ այրվել է։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գործադիր կոմիտեն նիստ է հրավիրել. ՈՒՂԻՂ
ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի Հայաստանի Հանրապետությունում կանանց հարցերով խորհուրդը, որը կգլխավորի ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Հայաստանի Հանրապետությունում կոխլեար իմպլանտի տեղադրման վիրահատությունները 2020 թ. կկատարվեն պետական աջակցության շրջանակում: Այս մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծն ընդունվեց գործադիրի նոյեմբերի 21-ի նիստում: Այն կառավարության անդամներին ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Խոշոր հրդեհ է բռնկվել Պուշկին փողոցում՝ այրվում է «Դոլմամա» ռեստորանի և հարակից շենքի տանիքը։ Սկզբում կրակը սկսվել է «Դոլմամայի» հարևանությամբ գտնվող շենքի տանիքում, այնուհետև տարածվել է «Դոլմամայի» շենքի տանիքի ուղղությամբ։ Այս պահին ժամանել են հրշեջները և փորձում են մարել կրակը։ Այստեղ է նաև Տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Սևան-Մարտունի ավտոճանապարհին տեղի ունեցած զինված միջադեպի մի շարք հանգամանքներ, մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի բնակչի: