 
                        Հրդեհը տեսնելուց հետո Հակոբ Արշակյանն անմիջապես զանգահարել է Ֆելիքս Ցոլակյանին
Պուշկին փողոցում գտնվող «Գարեջրի ակադեմիա» գարեջրատան շենքում բռնկված հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են։ Ավելացվել է մարտական հաշվարկների թիվը։ Դեպքի վայրում է նաև Տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, ով լրագրողների հետ զրույցում նշեց, որ հրդեհի բռնկման պահին շենքի տարածքում է եղել, նկատել է հրդեհը և անմիջապես զանգահարել է Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին և հաշված րոպեներ անց դեպքի վայր են ժամանել հրշեջ փրկարարները։


Հրշեջներին դեռևս չի հաջողվել մարել կրակը:
Զվարթ Խաչատրյան
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        