Բաժիններ՝

Կենտրոնականի ոստիկանները բացահայտել են հասարակական կազմակերպության գրասենյակից կատարված գողությունը

Հունվարի 20-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ Կորյունի փողոցի հասարակական կազմակերպություններից մեկի գրասենյակից գողացել են դյուրակիր համակարգիչ, ֆոտոխցիկ և տեսախցիկ։ Հաղորդման հիման վրա ձեռնարկված միջոցառումներով Կենտրոնականի քրեական հոտախույզները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ գողությունը կատարել է արդեն իսկ գողության մեղադրանքով հետախուզվող Երևանի բնակիչ, 50-ամյա մի տղամարդ։ Նա հունվարի 27-ին հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին։ Հետագա միջոցառումներով հայտնի դարձավ, որ բերման ենթարկվածն այլ գողություններ էլ էր արել, որոնց հանգամանքները պարզվում են, ինչպես և միջոցառումներ են ձեռնարկվում գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031