
Վրաերթի ենթարկված կինը մահացել է

Հունվարի 16-ին, ժամը 07.55-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 52-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Հունվարի 30-ին, ժամը 11.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Հայկանուշ Ալեքսանյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն։