Բաժիններ՝

Քաղաքացին ցած է նետվել Դավթաշենի կամրջից. ԱԻՆ-ը մանրամասներ է ներկայացնում

ՀՀ ԱԻՆ 911 ահազանգման կենտրոնը  հունվարի 30-ին՝ ժամը 20:51-ին, ահազանգ է ստացել այն մասին, որ Երևանի Դավթաշենի կամրջից քաղաքացի է ցած նետվել:

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և բժշկական ապահովման վարչության հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Փրկարարները կամրջի տակ՝ Հրազդան գետի ափին, հայտնաբերել են անձը չպարզված քաղաքացու դին (մոտ 40 տարեկան տղամարդ):

Փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս