Բաժիններ՝

Երևանի քաղաքապետարանին հերթական «ԿամԱԶ» ավտոմեքենան են նվիրել

Երևանի քաղաքապետարանին հերթական «ԿամԱԶ» ավտոմեքենան են նվիրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ «Հիշո՞ւմ եք՝ օրեր առաջ խոստացա, որ քաղաքին տրված հերթական նվիրատվության մասին մանրամասներ կհաղորդեմ:

Դավիթ Դավթյանի և Երևանի քաղաքապետարանի միջև 30․01․2020 թ․ կնքված նվիրատվության պայմանագրով Դավիթ Դավթյանը՝ ի աջակցություն Երևան քաղաքի աղբահանության և սանմաքրման գործընթացի իրականացմանը, Երևան համայնքին անհատույց փոխանցել է իր սեփականությունը հանդիսացող բազմաֆունկցիոնալ «ԿամԱԶ» ավտոմեքենան»,- գրել է նա:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10217862138330861&id=1405208089

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031