ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Արտաշատ քաղաքի բնակիչներ, եղբայրների կողմից ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 4-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 14.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խորենացի փողոցի թիվ 221/4-ից մինչև 232 հասցեների, Որմնադիրների փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 7-ից մինչև 21 հասցեների առանձնատների, ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն` Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը:
ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Ոստիկանության Սևանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Սևանի 34-ամյա մի բնակիչ վարչական տարածքում գողություններ է անում:
Օգոստոսի 1-ին, ժամը 18.00-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանները Խորենացու փողոցում ծառայություն կատարելիս նկատել են կասկածելի վարքագծով տղամարդու՝ ձեռքին պոլիէթիլենային տոպրակ: Մոտեցել են տղամարդուն ու պարզել, որ տոպրակում կնոջ գլուխ է:
«Չի՛ կարելի նման պնդում անել, չի կարելի ասել, որ դա օգուտ է տալիս, վերջացրեք։ Իհարկե, մենք օրինապաշտ ենք, կրում ենք, բայց դա չի խանգարում, որ մենք ասենք՝ բաց տարածքում դիմակ կրելը սխալ է, ավելի շատ վնաս է բերում, և ոչ թե՝ հակառակը։ Ես, օրինակ, արդեն նկատում եմ, որ ունեմ սիրտ-թոքային խնդիրներ։ Կրկնում եմ, եթե ապացուցվի, որ այս դիմակ կրելը վնաս է տվել ժողովրդին, իսկ դա կապացուցվի, մեր առողջապահության նախարարը լուրջ պատասխանատվություն է կրելու»,- ասաց նա։
Անչափահասների հետ կապված խնդիրների և ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցերում աջակցություն ցուցաբերելու նպատակով՝ ոստիկանությունում գործում է Թեժ գիծ: Հարցերի դեպքում զանգել 010596655 հեռախոսահամարով՝ երկուշաբթիից֊ուրբաթ, ժամը 09.00-ից 18.00֊ն։
168.am-ի հավաստի տեղեկություններով՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն առաջիկայում պաշտոնանկ է անելու «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցին։
Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Մի քանի քայլ, գործողություններ և հայտարարություններ եղան ԿԳՄՍՆ-ի կողմից, որոնցից կարելի է ենթադրել, որ հայագիտությունը, հայագիտական առարկաներն այդ գերատեսչության համար անտեսված, արհամարհված են, իսկ դա նշանակում է, որ հաջորդ քայլով լինելու են գիտաշխատողները, դասախոսները և, ամենակարևորը՝ ուսուցիչները: Այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը՝ անդրադառնալով «Հայոց լեզվի և հայ գրականության ուսուցիչների արհմիություն» ստեղծելու իր մտադրությանը:
Բուհեր չընդունված դիմորդները վաղը պատրաստվում են դիմել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր բուհ չընդունված դիմորդ Հայկ Բաբալյանը. «Մեր պայքարի սկզբից հանդիպում ենք պահանջում Արայիկ Հարությունյանի հետ։ Օրեր շարունակ մեր պահանջն անտեսվում և մերժվում էր։
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության նախկին պետ, գնդապետ Սայաթ Շիրինյանի խոսքով՝ արտակարգ դրության երկարաձգումը նպատակ չի հետապնդում հասարակությանը պաշտպանելու կորոնավիրուսից։ Այլ այն իշխանությունների հերթական փորձն է՝ իրենց իշխանության ժամկետը երկարաձգելու համար։
Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, վերոնշյալ ոստիկանը ճանաչվել է տուժող, կատարվել են առգրավումներ։
Բնապահպաններն ու հասարակական ակտիվիստները կրկին ահազանգում են Մաշտոցի պուրակում տեղի ունեցող բարեկարգման աշխատանքների ընթացքում ծառահատումների վերաբերյալ:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն օգոստոսի 1-ին շրջայց է կատարել 4-րդ և 5-րդ զորամիավորումներ:
Ոստիկանության Կենտրոնական բաժին դիմած կինը հաղորդում էր տվել, որ հուլիսի 25-ին Սևանա լճի մերձակա հյուրանոցառեստորանային համալիրներից մեկի լողափից գողացել են իր պայուսակը, որի մեջ եղել էին բանկային քարտեր, 65.000 դրամ, փաստաթղթեր, ավտոմեքենայի և տան բանալիներ, բջջային հեռախոս։
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում շարունակվում է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնի վարչական շենքի մոտ տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Հուլիսի 22-ին news.am լրատվական կայքում հրապարակվեց մի նյութ, ըստ որի՝ կայքի տեղեկություններով՝ նախորդ օրը՝ երեկոյան, միջադեպ էր տեղի ունեցել «ՍԻԼ Կոնցեռն» ՍՊԸ-ի հիմնադիր, գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող գրասենյակներից մեկում։
Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հսկողական միջոցառումները իրավախախտումների բացահայտման ուղղությամբ:
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության նախկին պետ, գնդապետ Սայաթ Շիրինյանի խոսքով՝ Կառավարությունն անարդյունավետ աշխատանքի արդյունքում ձախողել է կորոնավիրուսի դեմ պայքարը։ Հետևաբար՝ վերջին ժամանակահատվածում փորձում են այդ ձախողումները բարդել ժողովրդի վրա։
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որով հայտնել է պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու, խարդախությամբ համայնքապատկան գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր բացահայտելու մասին։
Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Oգոստոսի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օգոստոսի 1-ին, ժամը 18.00-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանները Խորենացու փողոցում ծառայություն կատարելիս նկատել են կասկածելի վարքագծով տղամարդու՝ ձեռքին պոլիէթիլենային տոպրակ:
Հուլիսի 31-ին, ժամը 03.30-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի և Սեբաստիայի փողոցի խաչմերուկում «ՎԱԶ-217030» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառին. 25-ամյա ուղևոր Բաբկեն Հայրապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
«Մոնթե Մելքոնյան» տնատիրության զարգացման ՀԿ նախագահ Սերգեյ Գրիգորյանը Էրեբունի վարչական շրջանի 3-4-րդ զանգվածի բնակիչների անունից հայտնել էր, որ երկար ժամանակ խնդրի առջև են կանգնած. չկա կոնկրետ հասցե, վերանորոգված և լուսավորված ճանապարհ, խմելու և ոռոգման ջուր:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում օգոստոսի 3-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդությունից բուժվում է 14 աշխատակից։
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն այցելել է ադրբեջանական հրետակոծությունից ամենից շատ տուժած գյուղեր, որտեղ ակտիվորեն ընթանում են շուրջ 100 վնասված շինությունների վերականգնման աշխատանքները:
«Վրացական երկաթուղի» ընկերությունը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը պաշտոնապես տեղեկացրել է, որ Թբիլիսիի տարածքով անցնող երկաթուղային միջուղում կամրջի շինարարության պատճառով՝ սեպտեմբերի 1-ից 16-ը ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Հայաստանի ուղղությամբ:
Օգոստոսի 1-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքից Ծաղկաբեր համայնք տանող ճանապարհին «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 19-ամյա վարորդ Հովնան Ավալյանը և 18-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Հովնան Ավալյանը մահացել է:
83 տարեկան հասակում մահացել է իռլանդացի քաղաքական գործիչ Ջոն Հյումը: