Ի նշան եղբայրական Լիբանանին մեր զորակցության՝ ՀՀ Ազգային ժողովի շենքի պատերին փողփողում է Լիբանանի դրոշը։
Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Օգոստոսի 6-ին, ժամը 15։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին Բերդի փողոցի թիվ 3/21 շենքի մոտակայքում գտնվող մեկ հարկանի շինությունից ծուխ է նկատվում:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ մարդու մահ առաջացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում շարունակվում է դատապարտյալի կողմից «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ամուլսարի պահապանները 1 րոպե լռությամբ հարգեցին Բեյրութում զոհվածների հիշատակը
Այսօր կառավարությունն ընդունել է 28.02.2019 թվականի թիվ 202-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին որոշումը, ըստ որի` անձնական օգտագործման դեղերի քիչ քանակության ներմուծման դեպքում անհրաժեշտ չի լինի առողջապահության նախարարության թույլտվությունը:
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը կազատվի աշխատանքից: Այս մասին որոշում է ստորագրել ՀՀ վարչապետը։
Թոշակառուն խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը իր կենսաթոշակի վրա դրված արգելանքը վերացնելու հարցում:
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարեկան ծրագրով նախատեսված ստուգումները սկսվել են, մասնավորապես, դեղերի ոլորտում գործող տասնյակ տնտեսավարողների մոտ։
Օգոստոսի 3-ին, ժամը 23.05-ին, Վանաձորի շտապօգնության կայանից ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Դարպաս գյուղի Գործարանային փողոցում գտնվող արտադրամասի տարածքում մահացել է 68-ամյա պահակը։
«Մարդիկ կան, որ գրանցվել են, տոմս են գնել, բայց երկու անգամ չի թռչել ինքնաթիռը, տեղափոխել են օգոստոսի մեջ: Մենք գիտեինք, որ սահմանները փակ են, բայց նախկինում երեք անգամ արձագանքել են ու մարդկանց տեղափոխել են, մտածում էինք, որ գանք այստեղ, մեզ էլ կօգնեն։ Հուլիսի 14-ին դեսպանատան աջակցությամբ 90 հոգանոց երկու ավտոբուս մեկնեց: Ես ցուցակում չկայի, չտարան: Արդեն մեզ դրսից էլ չեն կարողանում օգնել: Հիմա ուզում ենք, որ թույլ տան՝ գնանք ավտոբուսներով: Մարդիկ արդեն արևից վատանում են, մի քանի անգամ շտապօգնություն են կանչել»,- նշեց նա:
Իտալիայի քաղաքացիական ավիացիայի ազգային գործակալությունը (ENAC) կարող է հետ կանչել Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերության՝ երկիր թռիչքների թույլտվությունը անվտանգության այն կանոնները խախտելու պատճառով, որոնք սահմանվել էին համավարակի կապակցությամբ:
Օգոստոսի 7-ից Ռուսաստանի եւ Աբխազիայի միջեւ կվերսկսվի երկաթուղային մարդատար հաղորդակցությունը:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հուլիսի 31-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Գևորգի Թորոսյանի կողմից «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրավիճակային շահերի բախման առերևույթ դեպքի հիմքով հարուցել է վարույթ: Վարույթի հարուցման հիմք է հանդիսացել «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության լրագրող Դիանա Ղազարյանի դիմումը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Ջրաշեն համայնքի ղեկավարի կողմից առերևույթ կատարված չարաշահումների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Պատմության մեջ առաջին անգամ Լաս Վեգասի Փառքի ծառուղիում Ֆրենկ Սինատրայի, Էլվիս Փրեսլիի, Դեն Մարտինի և այլ աշխարհահռչակ դեմքերի կողքին կհայտնվի հայ անուն-ազգանուն:
Նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի կողմից և ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկի, էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի հարցերով Եվրոպայի Արևելյան գործընկերության նախագծի, Կանաչ կլիմայական հիմնադրամի կողմից։
ՀՀԿ Հանրային ընդունարանին տրամադրված տեղեկատվության վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ ❗️55.828 որոշմամբ նշանակված վարչական տուգանքների ընդհանուր գումարը կազմում է ❗️558.280.000 դրամ (յուրաքանչյուրը 10.000 դրամ), որն ավելին է քան ❗️1մլն դոլարը: Վերը ստացված թիվը մարտի 16-ից հուլիսի 27-ի դրությամբ կազմված տուգանքների ընդհանուր գումարն է:
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 6-9-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Քաղաքականությունը խաղերի տեսությամբ բացատրվող պրոցես է, իսկ խաղերի տեսությունն ասում է, որ գրեթե միշտ երկար խաղի պայմաններում օպտիմալ ստրատեգիան պետք է լինի հավասարակշռված ու ոչ ռադիկալ։ Օրինակ բերեմ Բեյրութի դեպքերի հետ կապված։ Պարզ ու ծայրահեղական լուծում է բոլոր տուժածներին օգնել տեղափոխվել ու վերաբնակեցնել Հայաստանում ու Արցախում։ Դրանով մեր արյունակիցներին կփրկենք, իրենց իսկ խոսքերով, դժոխքից։
«Մենք հիմա Կառավարությանը խնդրում ենք, որ այս խնդրին ուշադրություն դարձնեն, այդ անչափահաս երեխաները մեղք են, մի օր տները կփլուզվի, նրանք կմնան տակը։ Ասենք՝ Հայկի Մարությանին խնդիրը ներկայացրել ենք, ասել է՝ ցավում եմ, բայց ցավալով որևէ հարց չեն լուծում, էլի։ Սպասում են՝ տները փլվի, մարդ մահանա, նոր գան, ասեն՝ վա՜յ, էս ինչ եղավ»,- հավելեց նա։
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գրոհային ավիացիոն ուժերը վարժանքներ են իրականացնում:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը պատրաստ է Բեյրութում պայթյունից տուժած 3 ներգաղթյալի ապահովել աշխատանքով։
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները «Ցենտրոսպաս» ջոկատի աերոմոբիլային հոսպիտալ են բացել Բեյրութում:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում հայտնաբերվել են պաշտոնատար անձանց կողմից առերևույթ կատարված հանցագործություն դեպքեր:
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում պայթյունի հետևանքները վերացնելու, լիբանանահայերի կրած վնասների վերականգնման աշխատանքները կազմակերպելու համար Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ Սրբազան Գերաշնորհ Տեր Շահէ Արքեպիսկոպոս Փանոսյանի նախագահությամբ պետք է կազմվի հանձնախումբ, որի մեջ կընդգրկվեն տեղական հայկական կառույցնեը:
Պատգամավոր Թովմասյանը Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկի` «Ռոստելեկոմի» հետ միասին Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառի պոլիկլինիկայի աշխատակիցներին պարգևավճարներ բաժանեցին:
Լիբանանահայերին հրատապ օգնություն ցուցաբերելու համար հատուկ հաշվեհամար է բացվել «Հայաստան» համահայկական հիմնադրամում: