Ռուսաստանը դիտարկում է օգոստոսի 11-ից միջազգային ավիահաղորդակցությունն ամբողջությամբ բացելու հավանականությունը, սակայն վերջնական որոշում դեռ կայացված չէ:
Հուլիսի 31-ին տեղի ունեցավ Դատավորների հերթական ընդհանուր ժողովը` ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի նախագահությամբ:
ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել, որով փոփոխություն է կատարել խանութ սրահների, մարզասրահների և լողավազանների վերաբերյալ նախկինում ստորագրված որոշումներում:
Հուլիսի 31-ին, ժամը 00։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Կիրովի փողոցի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ առկա է գազի արտահոսք։
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել օդանավակայանային ծառայությունների մատուցման ոլորտում:
76 տարեկանում մահացել է բրիտանացի կինոռեժիսոր և սցենարիստ Ալան Փարքերը։
Այսօր ՀՀ պարետը ստորագրել է N230-Ն որոշումը։
Հուլիսի լույս 30-ի գիշերը ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում հրավառության տեսանյութ էր հրապարակել՝ նշելով, որ հրավառությունն անհանգստացրել է ամբողջ թաղամասին։
Ավարտվեց Դատավորների ընդհանուր ժողովը։ Ի թիվս այլ հարցերի` Ժողովի ընթացքում ընտրվեցին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու և ԲԴԽ թափուր տեղի համար անդամ։
ՀՀ նախագահի աշխատակազմը մի քանի օր օր առաջ դիմել է սահմանադրագետ Գոռ Հովհաննիսյանին՝ իր թեկնածությունը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրելու վերաբերյալ։
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը սույն թվականի ապրիլի 23-ին ֆեյսբության իր էջում գրել էր, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչությունը 2020թ. փետրվարի 24-ից մինչև մարտի 13-ը «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ում իրականացրել է 2019թ. կանոնադրական գործունեության ուսումնասիրություն, ինչի արդյունքում ի հայտ են եկել բազմաթիվ խախտումներ և առերևույթ չարաշահումներ, հարուցվել է քրեական գործ:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է Պուշկինո գյուղում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու քաղաքացու առևանգման, վերջինիս ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու և կրելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
«Մեծ մասամբ ընտրվել են այն ժամանակակից գրողները, որոնց ստեղծագործությունները հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը։ Դա այն խնդիրն է, որ այսօր հրատարակչությունները տառապում են գնորդ և ընթերցող գտնելու հիվանդությամբ, դա բիզնես է, և իրենք իրենց տպած հեղինակներին պետք է փառաբանեն, գովեն, աշխատեն մտցնեն դասագրքեր, որ հետո էլ դասագիրք գրեն ու շահեն։ Մենք ոչ թե մեղադրում ենք, այլ խոսում այն մասին, որ հանձնաժողովում ավելի լայն հայացքով պետք էր նայել, հակառակ պարագայում՝ կա շահերի բախում, և սա ես ասում եմ, որ հետագայում հաշվի առնեն նման հանգամանքները»,- ասաց Էդվարդ Միլիտոնյանը՝ նշելով, որ խնդիրներ է տեսնում նաև նրանում, որ ժամանակակից գրողները դասագրքերի ցանկ են ներառվել՝ առանց համապատասխանելու անհրաժեշտ չափորոշիչներին։
Հուլիսի 31-ին`ժամը 16:46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արցախի պողոտայի թիվ 42 հասցեի մոտակայքում գտնվող էլեկտրոնիկայի խանութում։
«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի նախկին փոխտնօրեն Հարութ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սա Մաշտոցի պուրակն է, այն նույն պուրակը որի համար դեռ տարիներ առաջ քաղաքապետն ինքն էր պայքարում։
2020թ. հուլիսի 16-ին՝ ժամը 13:05-ին, Գյումրի քաղաքի բնակչուհին հաղորդում է տվել այն մասին, որ իր տղայի կինը 2018թ. օգոստոսի 20-ին Երևան քաղաքում ծննդաբերել է աղջիկ երեխա, որից հետո իրենց հայտնել է, թե երեխան մահացել է, սակայն ինքը պարզել է, որ երեխան չի մահացել, այլ գտնվում է Երևան քաղաքի բնակչի տանը:
Աչաջրի ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգ Կորյուն Վարդապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է:
Գեղարքունիքի մարզի Շողակաթ, Լճաշեն, Վարսեր, Մեծ Մասրիկ եւ Ծովինար համայնքներում կկառուցվեն արեւային ֆոտովոլտային կայաններ:
Սփյուռքում գործող հայկական կրթօջախների հետ հեռավար հանդիպումների շրջանակում Հանրապետության նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանն այս անգամ առցանց զրույց է ունեցել Հալեպի «Քարէն Եփփէ» վարժարանի աշակերտների և ուսուցչական կազմի հետ:
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 31-ին, ժամը 03.30-ին, Մինսկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 52-ամյա Արա Ե.-ն, որը հուլիսի 6-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) մեղադրանքով:
Հուլիսի 31-ին, ժամը 16:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արցախի պողոտայի թիվ 42 հասցեի մոտակայքում գտնվող էլեկտրոնիկայի խանութում։
2020թ. հուլիսի 30-ին՝ ժամը 07:40-ին, Լիճք գյուղի բնակչուհուց ահազանգ է ստացվել այն մասին, որ համագյուղացին կրակել է իր ամուսնու ուղղությամբ:
Հուլիսի 31-ին Մարդու իրավունքների պաշտպանի և մի շարք հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ կազմակերպվել է առցանց քննարկում «Հավաքների ազատությունը նոր տեսակի կորոնավիրուսային (COVID-19-ի) համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում» թեմայով:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ արևմտյան սահմանագոտի, որտեղ ՀՀ ԶՈւ-ն տեղադրել են նոր մարտական հենակետ:
Հուլիսի 30-ին Մինսկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի և ՊԵԿ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, ոստիկանության գծային բաժին որպես հետախուզվող բերման ենթարկված 27-ամյա տղամարդու ուղեբեռի զննությամբ հայտնաբերեցին տարբեր քաշի դեղնականաչավուն 2 զանգված։
Հուլիսի 30-ին, ժամը 18.40-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 110-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 63-ամյա վարորդ Օնիկ Ներկարարյանը տեղում մահացել է, իսկ 56-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 3-ին կնվազի 2-4 աստիճանով:
Պատշաճ դատախազական հսկողության ներքո իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ե. Ս.-ն, 2018-2019թթ. ուսումնական տարվա ընթացում հանդիսանալով ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի տնօրեն-պրոռեկտոր, հրամանով մինչև 2019թ. օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածը ստանձնել է մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնացու, դոցենտի պարտականություններ՝ 0.5 դրույք ծանրաբեռնվածությամբ:
«Սփյուռքի հանձնակատարի գրասենյակից գիտե՞ք՝ մեզ ինչ պատասխանեցին. «Մենք տեղյակ ենք խնդրին, բայց մենք ներգաղթողների համար հատուկ ծրագիր չունենք աջակցման, մենք ձեզ կարող ենք ուղղորդել հասարակական կազմակերպությունների մոտ, որպեսզի իրենք աջակցեն»: Ինչո՞ւ՝ ես ողորմությո՞ւն էի խնդրում իրենցից: