Նարեկ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արդեն 2 տարի Ամուլսարի հարակից համայնքների բնակիչներն մնացել էին առանց աշխատանք, արդեն 2 տարի պետության անգործության հետեւանքով հազարավոր մարդիկ, հարյուրավոր ընտանիքներ թողեցին ու հեռացան համայնքներից, ժամանակն է հետ գալ աշխատել տանը, արարել սեփական երկրում օրինականության վերականգնմանը չկա այլընտրանք»։
«Պարոն Մեսչյանն ի սկզբանե երբ գալիս էր, իր սկզբի ասուլիսներում ասել է, որ գալիս է մոտավորապես երկու տարի ժամկետով: Այդ երկու տարին մոտենում է իր ավարտին, և բնական է, որ այդ մարդը սկզբում ինչպես ասել էր, իմ ու բոլորի կողմից շատ հարգված Արթուր Մեսչյանը մնում է իր խոստման շրջանակներում»,-այսօր հրավիրած մամլո ասուլիսի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ պատասխանելով Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետագա պաշտոնավարմանը վերաբերող հարցին:
Հռիփսիմե Առաքելյանը և Նարեկ Մանթաշյանը՝ Մաշտոցի պուրակի ծառահատման և քաղաքապետարանի պարգևատրումների մասին․ ՈՒՂԻՂ:
Ոստիկանությունը Ամուլսարի տարածքում վագոն-տնակների ապամոնտաժման դեպքով համապատասխան ուսումնասիրություն է կատարում։
«Իմ քաղաքապետ դարձած օրվանից իմ կողմից ամեն քայլ ուղղված է եղել՝ մեր քաղաքն ազատել տարբեր տիպի անօրինական շինարարություններից և ավելի կանաչ դարձնել»,- այսօր Մաշտոցի պուրակի ծառերի հատման ու կառուցապատման թեմայով հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ հավելելով, որ շատ հաճախ իրենց ցանկությունները բախվում են օրենսդրական պատնեշին:
Հուլիսի 2-ին Շիրակի մարզի Կառնուտ գյուղում տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են կարտոֆիլի, կաղամբի, բազուկի և ցորենի դաշտերը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը՝ ընդգծելով, որ վնասվել է կարտոֆիլի ցանքատարածությունների 10 տոկոսը:
Մի հարցրեք ինձ, սա ճիշտ է, թե սխալ։ Ես տեղյակ չեմ։ Պարզապես լավ կլիներ լսել մեկնաբանություններ։ Եվ հասկանալ, թե վերջապես ե՞րբ է Հայաստանը ունենալու կիբերանվտանգության միասնական կենտրոն, ե՞րբ է հարց դրվելու կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության մասին։ Եվ, վերջապես, ե՞րբ ենք մենք լսելու, որ ինչ-որ մեկը բառադիության համար պատասխանատու է ճանաչվելու։ Էսքան արտահոսքերի եղան, մի անգամ չլսեցինք, որ հայտնաբերվելու արտահոսքի պատճառը եւ պատասխանատուն։
Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոնում 2-ամյա երեխա է մահացել:
«Երևանում կանաչապատում չի իրականացվում, թող Հայկ Մարությանը վերցնի իր ուղիղ եթերի սարքը և ցույց տա գեթ մեկ ծառ, որը տնկել է այս երկու տարիների ընթացքում։ Մեկ ծառ չտնկողն իրավունք չունի մեր առողջ ծառերը հատել։ Ծառերը հատում են և գումար են աշխատում, ի դեպ, գումար աշխատողներն էլ պետք է լինեն Հայկ Մարությանի մտերիմ շրջապատից»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Երևանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանը՝ անդրադառնալով Մաշտոցի պուրակի ծառահատմանը։
«Երևանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Մաշտոցի պուրակում տեղի ունեցող ծառահատմանը։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը տեսակապով զրույց է ունեցել Հյուսիսային Ամերիկայի Հայոց Եկեղեցու թեմակալ առաջնորդների հետ։
Հայկ Մարությանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Հայկական YEA Engineering ընկերությունը COVID-19 բուժման ընթացքում կիրառվող VITAL թոքերի արհեստական օդափոխման համակարգեր մշակելու և արտադրելու լիցենզավորում է ստացել:
Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Բելառուսից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Վրաստանից, Լիբանանից և Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներից առաջիկայում չարթերային թռիչքներ կիրականացվեն դեպի Երևան և Գյումրի ու հակառակ ուղղությամբ:
Պոպոք-պնդուկ փարթի, պարգևավճարներ, ապօրինի ծառահատումներ. ՈՒՂՒՂ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ արդարադատության նախարարությունը երեկ հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթը:
Այսօր առավոտյան Ամուլսարի հարակից շրջանների բնակիչները ինչպես նաև բնապահպանները ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեցին, որ «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները դեպի հանք տանող ճանապարհին բնակիչների տեղադրված վագոն-տնակները հեռացրել են և դրանց փոխարեն իրենցն են տեղադրել: Նրանք կոչով դիմեցին Հայաստանի բնակիչներին, հորդորելով գնալ Ամուլսարի տարածք, որպեսզի թույլ չտան հանքի շահագործումը:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Հայինկասացիա» ՓԲԸ բազմաթիվ աշխատակիցների դիմումի կապակցությամբ դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Առավոտ» թերթը գրում է, որ մոտ երկու շաբաթ է՝ վրացական կողմը թույլ չի տալիս ՌԴ-ից Հայաստան եկող բեռները սահմանը հատեն: Դրանք պայթուցիկ նյութեր են, որոնք օգտագործվում են արտադրական նպատակներով՝ հանքարդյունաբերությունում, ճանապարհաշինությունում եւ այլն:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 17-ամյա Աննա Սիմոնյանը:
ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատանքային խմբերն օգոստոսի 3-ին ստուգայցեր են կատարել Դիլիջանի խոշոր հյուրանոցներ։
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի կարգադրությամբ ամենասեղմ ժամկետում կկասեցվի Սևանի «Սպիտակ Շորժա» (White Shorja) հանգստի գոտու գործունեությունը և կապամոնտաժվեն ապօրինի տաղավարները։
Օգոստոսի 3-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 3 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Օգոստոսի 3-ին, ժամը 19:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հ․ Հակոբյան փողոցի թիվ 12 շենքից քաղաքացի է ընկել։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Հուլիսի 29-ին ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արարատի մարզի Գետափնյա գյուղի 49-ամյա մի բնակիչ տան հողամասում կանեփ է աճեցնում, իսկ տանը պահում է բույսի չորացված զանգված։
Ձեռնարկվում են քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու, հայտնաբերելու ուղղությամբ:
Ռուսաստանի մի շարք քաղաքներում նկատվել են անկողնային արեւադարձային փայտոջիլներ:
168.am-ը թեմայի շուրջ զրուցել է նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի հետ, հետաքրքրվել, թե որքանո՞վ է անհրաժեշտ այս նոր մոդելին անցնելը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 4-ին ժամը 08.00-20.00 կդադարեցվի Արարատի մարզի՝ Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր գյուղերի, ինչպես նաև Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների ջրամատակարարումը: