Բաժիններ՝

Իրենց հողին կանգնած են ավելի ամուր, քան երբևէ. Չոբանյանն այցելել է հրետակոծությունից տուժած գյուղեր

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն այցելել է ադրբեջանական հրետակոծությունից ամենից շատ տուժած գյուղեր, որտեղ ակտիվորեն ընթանում են շուրջ 100 վնասված շինությունների վերականգնման աշխատանքները:

«Հակառակորդի հրետակոծության արդյունքում մեր սահմանամերձ գյուղերի շուրջ 100 վնասված շինությունների վերականգման աշխատանքները շարունակում են ակտիվորեն ընթանալ, մեկնարկել է նաև Այգեպար գյուղի փողոցների ասֆալտապատման աշխատանքները: Երեկ այցելել եմ հրետակոծությունից ամենից շատ տուժած Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր համայնքներ: Վերականգնման աշխատանքներն ավարտելու ենք հնարավոր ամենասեղմ ժամկետներում, և մեր բնակիչներն ունենալու են ավելի լավ տներ, քան ունեցել են հրետակոծությունից առաջ»,- գրել է մարզպետը:

Հայկ Չոբանյանը նշել է, որ շատ ոգևորված և հպարտ է սահմանապահ բնակիչներով, որոնք ոչ միայն ընկճված չեն, այլ իրենց հողին կանգնած են ավելի ամուր, քան երբևէ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս