Սևանի քրեական հետախույզները գողության դեպքեր են բացահայտել
Ոստիկանության Սևանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Սևանի 34-ամյա մի բնակիչ վարչական տարածքում գողություններ է անում:
Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո հուլիսի 29-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Սևանի բաժին:
Պարզվել է` նա հունվար ամսին կոտրել է Սևանա լճի հանգստյան գոտիներից մեկի առանձնատան ու մի մենատան դռները և թանկարժեք խմիչք գողացել:
Կասկածվողը տվել է խոստովանական բացատրություն:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: