Բաժիններ՝

Սևանի ոստիկանները բացահայտել են լողափից պայուսակ գողանալու դեպքը

Ոստիկանության Կենտրոնական բաժին դիմած կինը հաղորդում էր տվել, որ հուլիսի 25-ին Սևանա լճի մերձակա հյուրանոցառեստորանային համալիրներից մեկի լողափից գողացել են իր պայուսակը, որի մեջ եղել էին բանկային քարտեր, 65.000 դրամ, փաստաթղթեր, ավտոմեքենայի և տան բանալիներ, բջջային հեռախոս։

Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օրեր առաջ ոստիկանության Կենտրոնական բաժին դիմած կնոջ պայուսակը գողացել է 47-ամյա մի կին։ Նա հուլիսի 31-ին հրավիրվել է ոստիկանության Սևանի բաժին, տվել խոստովանական բացատրություն և հայտնել, որ հետագայում, թաքցնելու նպատակով, պայուսակը տվել է որդու ընկերոջը։

Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում վերջինս ներկայացել է ոստիկանության Սևանի բաժին և ներկայացրել գողոնի մի մասը։

Կատարվում է քննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս