Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«ՀՊՏՀ ռեկտորի մրցույթի արգելանքը հանելու որոշման դեմ վերաքննիչ բողոքը վարույթ է ընդունվել. Կառավարությունը չպետք է հաստատի արդյունքները»,- ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը:
Փակվել է Հանրային հեռուստաընկերության «Երգ երգոց» երաժշտական նախագիծը, որը 10 տարվա հեռուստատեսային կյանք ուներ։ Հաղորդաշարի թեման հայ երգն էր՝ սկսած միջնադարյան տաղերից՝ մինչև ժամանակակից հեղինակային երգեր:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Երևանի մետրոպոլիտենի երկու նոր կայարանների կառուցմանը՝ հայտնել է, որ Կառավարության հետ համատեղ որոշել են, որ այն կառուցվելու է պետության կողմից։
Հուլիսի 25-ին, կեսգիշերին մոտ, ոստիկանության Էրեբունու բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով երկու երիտասարդ են բուժօգնության տեղափոխվել:
Սկզբունքորեն չկա ոչ մի տարբերություն` գողանալ ձու, ձի, կամ ուրիշի գրածից հատված, միտք:
Արտաշես Վրույրը՝ նշանավոր դերասան Արամ Վրույրի որդին, նախորդ դարասկզբին (1901-1917թթ.) հոր հետ պարբերաբար եղել է Անիում: Հայրը Մառի գիտարշավի խմբում մասնակցել է Անիի պեղումներին:
Երեկ տեղեկացրել էինք, որ հուլիսի 22-ին news.am լրատվական կայքում հրապարակվել էր մի նյութ, ըստ որի՝ կայքի տեղեկություններով՝ նախորդ օրը երեկոյան միջադեպ էր տեղի ունեցել «ՍԻԼ Կոնցեռն» ՍՊԸ-ի հիմնադիր, գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող գրասենյակներից մեկում։
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, օգոստոսի 4-ին, ժամը 00.28-ին, Մաշտոցի պողոտայից բերման են ենթարկել 35-ամյա Կարեն Կ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Ցավով եմ արձանագրում, որ երկու տարիների ընթացքում քաղաքաշինության հետ կապված համակարգաստեղծ գործունեություն չի իրականացվել:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել:
Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հաշվի առնելով լրատվամիջոցների ներկայացուցիչների մեծ հետաքրքրությունը այն տեղեկության վերաբերյալ, որ «ադրբեջանական հաքերային հարձակման» հետեւանքով ՀՀ կառավարության սերվերների ղեկավարման համակարգից կորզվել է մեծածավալ տեղեկատվություն, հայտնում եմ հետեւյալը.
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհասյին ոստիկանության կարգախմբերի հետ օգոստոսի 4-ին շարունակել են խիստ վերահսկողական գործառույթներ իրականացնել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում՝ հանրային տրանսպորտում՝ ՀՀ պարետի համապատասխան որոշումներով ամրագրված անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։
Բախումներ և լարված իրավիճակ Ամուլսարում․ ոստիկանները բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին․ ուղիղ․ tert.am
Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ասեմ ձեզ, որ ադրբեջանական հաքերները (արդեն խնդալս գալիս ա էս բառակապակցությունը տպելուց) հրապարակել են «Զվարթնոց» օդանավակայանի մի քանի տասնյակ աշխատակիցների տվյալները։ Նենց չի, որ շատ վախենալու դեպք ա, բայց դե արդեն կարծես վարյետեում տոմս ծախող լինեմ ?☃️?️»։
Պետական սահմանի անցման կետերում ՀՀ-ում միջազգային առողջապահական կանոնների ներդրման և արտակարգ իրավիճակների ժամանակ գործողությունների ծրագրում՝ (ՀՀկառավարության թիվ 777 որոշում) փոփոխություններ են կատարվել։
ՀՀ Կոտայքի մարզպետի կողմից ՀՀ գլխավոր դատախազին գրություն է հասցեագրվել մարզի Աբովյան համայնքի նախկին ղեկավարի կողմից Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցի զբոսայգու տարածքն ապօրինաբար, հանցավոր մեխանիզմների կիրառմամբ օտարելու վերաբերյալ:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը 2003 թվականի հունիսի 20-ից հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի։
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Դարպաս գյուղում կատարված սպանության հանգամանքները:
Դիլիջանի բժշկական կենտրոնում բացված Covid-19-ի բաժանմունքն այլևս չի գործում, կենտրոնը վերադառնում է իր նախկին աշխատանքային ռեժիմին:
Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցավ քաղաքապետ Հայկ Մարությանի մասնակցությամբ լրագրողների հետ հանդիպումը, որի հիմնական թեման Երևանի Մաշտոցի պուրակում ծառերի հատման և այդ տարածքում սրճարան կառուցելու գործընթացն էր:
ՀՀ զինված ուժերին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից 7 մլն 6 հազար դրամ է փոխանցվել «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամին:
Երկար բանակցություններից և տարբեր մոտեցումներից հետո, Կառավարության հետ համատեղ եկանք մի կետի, որ մետրոպոլիտենը կառուցվելու է պետության կողմից: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանը օգոստոսի 3-ին ընդունել է հայկական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) արտադրող ընկերությունների ղեկավարներին։
Oգոստոսի 4-ին՝ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ:
Հայկ Բաբալյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տեղադրել՝ գրելով․ «Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր տեղի ունեցավ պահանջատեր դիմորդ շարժման մասնակիցների և Արայիկ Հարությունյանի հանդիպումը։
Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ողջ աշխարհում գլոբալ տաքացման դեմ պայքարում են անտառածածկ տարածքների ավելացմամբ, իսկ ի՞նչ են անում Հայաստանի վարչապետն ու Երևանի քաղաքապետը: Մայրաքաղաքում փոխանակ անտառային շերտերը ու կանաչ գոտիներն ավելացնեն, օրը ցերեկով Մաշտոցի պուրակի առողջ ծառեր են հատում, որի հետևանքով վերանում է ոչ միայն կանաչ գոտին, այլև տարիներ շարունակ գործունեություն ծավալած պայքարիստների մի ողջ տեսակ, որը հիմա կամ պետական բարձր պաշտոնների է, կամ էլ կողքից դրանց սատարող արտահաստիքային ֆեյսբուքյան ստատուսագրի գործ է անում:
«Զանգակ» հրատարակչությունը նախաձեռնել է վեբինարների շարք Հանրապետության նախագահի տիկնոջ՝ Նունե Սարգսյանի մասնակցությամբ, որոնց ընթացքում երեխաների հետ անմիջական զրույց է ծավալվում տիկին Սարգսյանի հեղինակած մանկական ստեղծագործությունների շուրջ:
«Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն» առարկաների չափորոշիչները կազմող աշխատանքային թիմի ղեկավար, պ.գ.թ., դոցենտ, դասախոս, ուսուցիչ, դասավանդման 18 տարվա աշխատանքային փորձ ունեցող Լիլիթ Մկրտչյանն առցանց ասուլիսի շրջանակում շեշտեց, որ ինքը չի մասնակցել Թուրքիայի կողմից կազմակերպված ծրագրի: Մկրտչյանը մասնակցել է ծրագրի, որին նաև թուրք մասնագետներ են ներգրավված եղել: Այս մասին Մկրտչյանն ասաց օգոստոսի 4-ին կայացած առցանց ասուլիսի շրջանակում՝ անդրադառնալով մի շարք պատմաբանների՝ իրեն ուղղված քննադատությանը:
Օգոստոսի 4-ին, ժամը 12։50-ին տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ տեխնիկական սպասարկում իրականացնող գնացքը բախվել է ավտոմեքենային։