Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
16-ամյա աղջկա սպանության մեջ կասկածվող Ռաֆայել Սուքիասյանը Գյումրիից էր, Երեւանում վարձով էր բնակվում եւս երկու ուսանողների հետ:
Հունվարի 10-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը կքննի ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանի հայցն ընդդեմ ԵՊՀ հիմնադրամի: 168.am-ի հետ զրույցում ԵՊՀ մամուլի խոսնակն ասաց, որ նիստի օրը վիճարկվելու է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի որոշման օրինականությունը:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասին հատկանիշներով, հունվարի 6-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության եւ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում մի շարք պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման փաստով:
Թրավել բլոգեր Լիլիթ Խաչատուրյանին ամբողջ Հայաստանով ճանապարհորդելը օգնել է հասկանալ, որ երկրում կան շատ յուրահատուկ հետաքրքրություններ, պատմություններ, որոնց մասին կարելի է անդադար խոսել:
Հանկարծամահ է եղել գործարար, Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ, Հայաստանում Իսլանդիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Հարություն Հայրապետյանը:
Այսօր՝ հունվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Հունվարի լույս 4-ի գիշերը ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում ստացվեց, որ անհայտ անձինք դանակի սպառնալիքով օտարերկրացի 19-ամյա երիտասարդից փող են հափշտակել ու փախել։ Ավազակային հարձակման փաստով տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց։
Տարեվերջյան ամենախոշոր հանրային սկանդալը երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործն է։ Սա այնքան զգայուն, այնքան նուրբ թեմա է, որ ավելի զգույշ և ավելի լուրջ մոտեցում էր պահանջում, քան այն եղանակը, որով այն մատուցվեց հանրությանը։
Շրջակա միջավայրի նախարարությունը e-draft.am-ում քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրներ արտահանման դեպքում արգելված ապրանքախմբերի ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է արգելել փայտանյութի և դրանից պատրաստված ապրանքների արտահանումը երրորդ երկրներ։
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, թե «հայ-ադրբեջանական սահմանին՝ Ղազախի շրջանի ուղղությամբ, հայկական կողմի դիպուկահար կրակոցից զինծառայող-սահմանապահ է սպանվել»:
Դպրոցներում ու մանկապարտեզներում դասապրոցեսի մեկնարկին ընդառաջ` ԱԱՏՄ-ն ուսումնական հաստատություններին խստորեն հորդորում է պահպանել ջեռուցման նորմերը։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ին՝ ժամը 18:20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Օրեր առաջ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր 10-ամյա տղայի՝ պայթուցիկի հետևանքով ջնջխված երկու մատների ռենտգենային նկարն ու հավելել, որ դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության բժշկական հաստատություններ են դիմել կենցաղային պայթուցիկներից վնասվածքներ ստացած 52 անձ:
Հունվարի 5-ին Երևանում 16-ամյա աղջկան խեղդամահ անելու կասկածանքով ձերբակալված Ռաֆայել Սուքիասյանը ՀՀ ՊՆ-ում չի աշխատել որպես տեղեկատվական անվտանգության փորձագետ, ինչպես նշել է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Հունվարի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ՊՆ ղեկավար կազմի ուղեկցությամբ, այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության ընթացքում հերոսացած հայորդիների հիշատակին, ծաղիկներ խոնարհել Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, անհայտ կորած ազատամարտիկների հուշակոթողին և զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
Հունվարի 5-ին Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում 10-ամյա տղային հայտնաբերել են դռան փականից կախված: Երեխայի մոտ առաջացել է շնչահեղձություն և գիտակցության կորուստ:
Հունվարի 7-ին, ժամը 13:07-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Քարահունջ գյուղից դեպի Որոտան գյուղ տանող ավտոճանապարհին այրվում է «Scania» մակնիշի ավտոմեքենա:
Հունվարի 7-ին, ժամը 13:57-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի Ա. Խաչատրյան փողոցի տներից մեկի դուռը փակ է, ներսում ընկած քաղաքացի կա:
Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի նախագահությամբ, 8 տարվա ազատազրկման է 68-ամյա տղամարդուն՝ աղջկան ծեծելով սպանելու համար։
Հունվարի 7-ի ցերեկը, 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հունվարի 5-ին Արցախում երկու զինծառայող են վթարի ենթարկվել։
Հունվարի 6-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզներն, իրացնելով ստացած օպերատիվ տվյալները, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում հայտնաբերել ու ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել քրեական հեղինակության ու նրան ուղեկցող անձանց։
2019 թվականը հաջողությամբ փակեցինք: Սկսում ենք 2020 թվականը նոր մոտեցումներով և նոր նախաձեռնություններով:
Վերջին օրերին տեղեկատվական անվտանգությունից շատ խոսվեց: Մեկ ֆեյք օգտատիրոջ թեման քննարկվեց ամենատարբեր հարթությունում` աշխարհաքաղաքականից՝ մինչև ներքաղաքական:
Աշխարհահռչակ հեռուստատաստղ Քիմ Քարդաշյանն իր մոտ 63 մլն հետևորդ ունեցող «Թվիթեր»-ի էջում շնորհավորել է հայկական Սուրբ ծնունդը:
Հունվարի 5-ին’ ժամը 23:10-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում ստացվեց, որ Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 15 շենքի բնակարաններից մեկում երիտասարդ աղջկա դի կա։
Ինչպես հայտնի է՝ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ դեկտեմբերի 9-ին ընդունեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, իսկ հունվարի 1-ից վարորդները մեկ տարվա համար 9 միավոր կստանան, խախտումներ թույլ տալու դեպքում՝ 0,5, 1, 2, 3 կամ 4 տուգանային միավորները կհանվեն։
Քայլենք ու քայլելով ճանաչենք մեր հայրենիքը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ին՝ ժամը 11:40-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: