
«Մենք չենք կարող նստել ու նայել, թե ինչպես են հայրենիքի պաշտպանության համար մեկնած երիտասարդներին վերածում դիակների». Ժաննա Ալեքսանյանը շտապ հանրային քննարկում կազմակերպելու առաջարկ է անում

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ առաջարկելով շտապ հանրային քննարկում կազմակերպել՝ բանակում գրանցված մահվան դեպքերի վերաբերյալ: Նա մասնավորապես նշել է, որ սա գործնական առաջարկ է, պետք է փոխենք հիմնովին, բանակի ղեկավարությունը դա չի ուզում անել: Գրառումն ամբողջությամբ ստորև.
«Առաջարկում եմ շտապ հանրային լայն քննարկում կազմակերպել, ընդգրկելով լայն շերտերի՝ փաստաբաններ, իրավապաշտպաններ, գիտնականներ, զինվորականներ, արվեստագետներ, …բոլոր նրանց, ովքեր առաջարկներ կանեն այս իրավիճակը փոխելու:
Մենք չենք կարող նստել ու նայել, թե ինչպես են հայրենիքի պաշտպանության համար մեկնած երիտասարդներին վերածում դիակների:
Սա գործնական առաջարկ է, մենք պետք է փոխենք հիմնովին, բանակի ղեկավարությունը դա չի ուզում անել, պետք է կոտրենք, դիմադրությունը մեծ է»,- ասված է գրառման մեջ: