Հայտնի է զինծառայող, լեյտենանտ Հայկ Ասրյանի մահվան պատճառը. ՔԿ
Արցախի N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում փետրվարի 14-ին, ժամը 19:30-ի սահմաններում հայտնաբերվել է մարտական հերթապահության ընդգրկված զինծառայող, լեյտենանտ Հայկ Ներսեսի Ասրյանը՝ ճակատի շրջանում ստացած մահացու հրազենային վնասվածքով:
Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնասպանության հասցնելը. Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը՝պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու համար: