Բաժիններ՝

Եվրոպայում արձանագրվել է նոր կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը

Եվրոպայում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը. չինացի զբոսաշրջիկը մահացել է Ֆրանսիայում: Ըստ «ՏԱՍՍ»-ի, այս մասին հայտնել է Ֆրանսիայի առողջապահության նախարարը:

Նրա տեղեկություններով, 80-ամյա ՉԺՀ քաղաքացին կորոնավիրուսի ախտանիշներով հոսպիտալացվել էր հունվարի վերջին:

Նոր կորոնավիրուսի բռնկումը գրանցվել էր 2019 թվականի դեկտեմբերի վերջին Չինաստանի Ուհան քաղաքում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հիվանդությունը համարել է միջազգային մասշտաբի արտակարգ իրավիճակ:

ՉԺՀ-ի տարածքից դուրս վարակի դեպքեր նկատվել են 25 երկրում, ներառյալ Ռուսաստանում: Վերջին տվյալներով, Չինաստանում վիրուսի զոհ է դարձել 1523 մարդ, առողջացել են ավելի քան 8 հազարը, վարակվել է ավելի քան 66.4 հազար մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս