Ժամագործության բնագավառում Հայաստանի ազդեցությունը բարձրացնելու համար մեծ ֆինանսական միջոցներ անհրաժեշտ չեն. վստահեցնում է «Կազանչյան» ժամագործական ընկերության հիմնադիր, սիրիահայ Րաֆֆի Կազանչյանը: Մասնագետը մամուլի ասուլիսի ժամանակ հիշեցրեց, որ ԽՍՀՄ տարիներին Խորհրդային Հայաստանում կար «Ժամացույցի» գործարան, որը մեծ քանակությամբ արտադրանք էր արտահանում, իսկ այն, ինչ ունենք հիմա, բավարար չէ:
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում հացադուլ իրականացնող 5 կալանավորն ու 1 դատապարտյալը դադարեցրել են հացադուլը: Այս մասին 168.am-ին տեղեկացրեց Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:
Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը սգո մատյան բացվեց Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Կուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի մահվան կապակցությամբ:
Հայաստան վերադարձողները կարող են ներկրել իրենց անձնական իրերը առանց որևէ մաքսատուրքերի և հարկերի:
Հունվարի 6-ի կեսօրին պաշտպանության նախարարության զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում նախնական վարկածով ինքնասպանություն գործած 32-ամյա պայմանագրային զինծառայող Գեղամ Խաչատրյանը Տավուշի մարզի Բերդ քաղաքից էր:
Մարալիկի՝ այժմ արդեն Անի խոշորացված համայնքի բնակիչները, ովքեր այսօր վաղ առավոտից փակել էին Երևան-Գյումրի ճանապարհը՝ պահանջելով չփակել համայնքի ծննդատունը, քիչ առաջ ժամանակավորապես բացեցին ճանապարհը։
Հունվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Պավել Չեպլակին և ռազմական կցորդ, գնդապետ Քշիշտոֆ Միկոլայեկին` Հայաստանում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ:
Ավելի քան մեկ ժամ առաջ shamshyan.com-ը տեղեկություն էր հրապարակել, համաձայն որի՝ Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում 39-ամյա Կարեն Հովհաննիսյանը և ևս 7 դատապարտյալ հացադուլ է հայտարարել:
Երևան-Թեհրան-Երևան ուղղությամբ կանոնավոր չվերթներ իրականացնող Armenia Airways ավիաընկերությունը չի պատրաստվում դադարեցնել կամ հետաձգել չվերթները:
16-ամյա աղջկա սպանության համար Ռաֆայել Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն, որը կատարվել է շահադիտական դրդումներով): Այս մասին 168.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Օրերս հայրենիք է վերադարձել Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղարար առաքելություն իրականացրած հայ խաղաղապահների հերթական զորախումբը:
Հունվարի 8-ին, ժամը 13:58-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն և փլուզում, կա տուժած:
2020թ. հունվարի 6-ին` ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, պայմանագրային զինծառայող Գեղամ Վիկտորի Խաչատրյանը, իրեն կցված գնդացրից կրակոց կատարելով, ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում:
Մարդու իրավունքների պաշտպանն ուսումնասիրություն է սկսել Մարալիկի ծննդօգնության ծառայությունների ֆինանսավորման դադարեցման հարցի առնչությամբ։
Հունվարի 8-ի ցերեկը, 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-ին հնարավոր են թույլ տեղումներ:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի, Ուկրաինայի և մի շարք այլ երկրների իր գործընկերներին Թեհրանից Կիև ուղևորվող «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing-737 ինքնաթիռի կործանման հետ կապված։
Ամանորի գիշերը Տավրոս Մկրտչյանը գնացել էր Թալին՝ տատիկ-պապիկի ու զարմիկների հետ Ամանորը նշելու: Շենքի հարևանությամբ գտնվող խանութից գնել էր կենցաղային պայթուցիկ՝ երկրորդ հարկում գտնվող պատշգամբից դրանք պայթեցնելու համար:
«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերությունը որոշում է կայացրել անորոշ ժամանակով դադարեցնել դեպի Իրան չվերթները:
«Զվարթնոց» օդանավակայնը հունվարի 8-ին Թեհրանից Երևան ժամանող ինքնաթիռին սպասում է նախատեսված ժամին, այս պահի դրությամբ որևէ փոփոխություն չկա:
2019թ. հունիսի 24-ին ՀՀ ԱԺ իրավական սպասարկման բաժնի գլխավոր մասնագետի կողմից հաղորդում է տրվել այն մասին, որ 2016թ սեպտեմբերից ՍՊ ընկերությունը, իսկ 2017թ. հոկտեմբերից մինչև դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում անհատ ձեռնարկատերը պայմանագրով նախատեսված արծաթյա մեդալների և հուշամեդալների փոխարեն ԱԺ-ին մատակարարել են մեկ այլ մետաղից պատրաստված մեդալներ և հուշամեդալներ, պատճառելով համապատասխանաբար` 4.5մլն ՀՀ դրամի և 3.5մլն ՀՀ դրամի գույքային վնաս:
Շիրակի մարզի Մարալիկ՝ այժմ Անի խոշորացված համայնքում ծննդատան փակման դեմ բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում. նրանք առավոտից փակել են Գյումրի-Երևան ճանապարհը։
Հունվարի 6-ին, ժամը 12.55-ին ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի տներից մեկում հանկարծամահ է եղել 59-ամյա Սաղաթել Սաղաթելյանը։
Հունվարի 7-ին, ժամը 18.30-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի Դենիս Պ.-ն:
Ըստ նախնական տվյալների` Իրանում ուկրաինական ուղևորատար Boeing-737 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիների անուններ չկան։
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ցավակցություն է հայտնել Իրանում ուկրաինական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված անձանց ընտանիքներին և հարազատներին:
Հունվարի 7-ին՝ ժամը 21։20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գրանցվել է կալանավորված անձ Կարեն Վազգենի Ծաղիկյանի (ծնված 1975թ., նախկինում դատապարտված, մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և 2-րդ մասի 2-րդ կետով) կենսաբանական մահը։ Կ. Ծաղիկյանը տառապում էր բնական իխթիոզ, քրոնիկ հեպատիտ, հեպատիտ «Ց», երկրորդային սակավարյունություն, բարդացած բարձր աստիճանի կարճատեսություն, գլաուկոմայի կասկած, ակնագնդի սուբտրոֆիա, քրոնիկ թարախային մեզոթիմպանիտ ձախից, դժվարալսություն, բերանի խոռոչի ռեցիդիվող կանդիդոզ, պնևմոսկլերոզ, քրոնիկ երիկամային անբավարարություն հիվանդություններով:
«Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջի օգտատիրոջը մեղադրանք է առաջադրվել և որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։
Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը սգո մատյան կբացվի Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Կուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի մահվան կապակցությամբ:
Ժամագործությունը Հայաստանում. պատմություն և հեռանկարներ:
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իր խորին ցավակցությունն է հայտնում Թեհրանում կործանված «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության Boeing-737 օդանավի ողբերգական վթարի կապակցությամբ: